2025թ. ՀՀ պետական բյուջե. որքան է պետական պարտքը և որ ոլորտներին են ուղղվելու ծախսերը
13.11
2024
ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի ծախսերի հիմնական ուղղությունները են՝
1 ․ Թոշակներ և նպաստներ
2 ․ Պետական պարտքի սպասարկում
3 ․ Ռազմական պաշտպանություն
ՀՀ 2025թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, ծախսերը` 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, դեֆիցիտը կամ պակասուրդը կկազմի 609 մլրդ դրամ, տնտեսական աճը նախատեսված է 5,6 տոկոս։
ՀՀ 2025թ. պետական բյուջեով նախատեսված 2 տրիլիոն 873 մլրդ եկամուտը 2024թ․ պետական բյուջեի համեմատ աճել է 11%-ով։ Ըստ 2024թ․ վեց ամսվա տվյալների` 2024թ. բյուջեն թերակատարվել է 117 մլրդ դրամով: ՀՀ 2025թ․ բյուջեով նախատեսված 3 տրիլիոն 482 մլրդ դրամ ծախսը գերազանցում է 2024թ. ծախսերը 8,6%-ով։
ՀՀ 2025թ. բյուջեով նախատեսված ծախսերից 2 տրիլիոն 749 մլրդ դրամը ընթացիկ ծախսերն են, 733 մլրդ դրամը` կապիտալ ծախսերը։
2025թ․ բյուջեով նախատեսված է սոցիալական պաշտպանությանն ուղղել 906 մլրդ դրամ, որը բյուջեի ամբողջ ծախսերի 26 տոկոսն է:
Ծախսերի երկրորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, որով պլանավորված է ծախսել 771 մլրդ դրամ` 13,6%-ով ավելի։
Այս ծախսերի մեջ ներառված են օրենսդիր և գործադիր մարմիններին ու պետական կառավարման մարմիններին, այդ թվում մարզպետարաններին հատկացվող, ֆինանսական և հարկաբյուջետային ոլորտին, արտաքին հարաբերություններին ուղղվող գումարները։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասը ուղղվում է պետական պարտքի տոկոսագումարներին։ 2025թ․ կառավարության պարտքի տոկոսագումարներին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ, որը 2024թ․ բյուջեով նախատեսված էր 323 մլրդ դրամ։
Ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը պաշտպանության ոլորտն է: 2025թ․ բյուջեով նախատեսված է պաշտպանության ոլորտին ուղղել 668 մլրդ դրամ, որը 2024թ․ բյուջեով նախատեսված ծախսը գերազանցում է 19,9 տոկոսով։ Ռազմական պաշտպանությանը կուղղվի 661 մլրդ դրամ, իսկ 2024թ․ բյուջեով նախատեսված էր 550 միլիարդ դրամ ։ Ռազմարդյունաբերական համակարգի զարգացման համար նախատեսվում է հատկացնել 5,7 մլրդ դրամ։
Ծախսերի ուղղությունների մեջ ամենափոքրը շրջակա միջավայրի պաշտպանությունն է։
ՀՀ 2025թ․ պետական բյուջեով դեֆիցիտը նախատեսված է ՀՆԱ-ի 5,5 %-ի չափով` 609 միլիարդ դրամ։ Դեֆիցիտը ծածկելու համար պլանավորվել է պարտք վերցնել՝ ներքին և արտաքին:
1 ․ Կթողարկվեն պետական պարտատոմսեր
2 ․ Վարկեր կվերցվեն միջազգային կազմակերպություններից և այլ պետություններից։
3 ․ Ներքին աղբյուրներից կներգրավվի 255,8 մլրդ դրամ` պետական արժեթղթի թողարկումով։
4 ․ Դեֆիցիտի մյուս մասը՝ 353,6 մլրդ դրամը կներգրավվի արտաքին աղբյուրներից` այսինքն վարկի տեսքով:
Այսպիսով, ՀՀ 2025թ. պետական բյուջեն ունի հետևյալ պատկերը`
1 ․ Եկամուտներ- 2․873․055․523 դրամ
2 ․ Ծախսեր- 3․482․409․451 դրամ
3 ․ Դեֆիցիտ- 609․353․928 դրամ
Դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվելու է`
1 ․ Ներքին աղբյուրներ- 255․793․028 դրամ
2 ․ Արտաքին աղբյուրներ- 353․560․900 դրամ
Գնաճը 2025թ․ նախատեսվում է տարեկան 4%։
Եկամուտներ- 2․873․055․523 դրամ, որից ՝
1 ․ Հարկային եկամուտներ- 2․759․914․947 դրամ
2 ․ Պաշտոնական դրամաշնորհներ- 19․095․866 դրամ
3 ․ Այլ եկամուտներ- 94․044․710 դրամ
2025թ․ բյուջեով պետական պաշտոն և պետական ծառայությունների պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կկազմի 83․200 ՀՀ դրամ։
2025թ․ բյուջեով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները տեղական ինքնակառավարման մարմիններին չեն կատարվի։
ՀՀ 2025թ․ բյուջեով մինչև 3500 բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին կհատկացվի 50 միլիոն դրամ, իսկ սահմանամերձ յուրաքնչյուր բնակավայրին` 5 միլիոն դրամ։
ՀՀ 2025թ․ պետական բյուջեով ՀՆԱ-ն կանխատեսվում է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը` 5,6%։ Ընդ որում, եթե տնտեսական աճը կանխատեսվում է 5,6%, իսկ գնաճը` 4%, ապա 2025թ․ կունենանք 1,6% տնտեսակա աճով բյուջե։
ՀՀ 2025թ․ բյուջեով նախատեսված 3 տրիլիոն 482 մլրդ դրամի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6,9%-ը, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 733 մլրդ դրամ։ 2025թ․ բյուջեի դեֆիցիտը կամ պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ։ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2025թ․ վերջում կկազմի ՀՆԱ-ի 53,5%-ը։
Նախատեսվում է 2025թ․ բյուջեով հարկեր-ՀՆԱ հարաբերությունը հասցնել 25%-ի։ 2025թ․ բյուջեով նախատեսված ծախսերը 2024թ․ բյուջեի համեմատ աճել են 20,4%-ով։
ՀՀ 2024թ․ բյուջեով ՀՆԱ-ն նախատեսված էր 25 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտքին առևտուրը կազմում է 35 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն ՀՀ արտաքին արևտրի ցուցանիշը գերազանցում է ՀՆԱ-ն 15 մլրդ դոլարով։ Դա նշանակում է, որ ունենք ներմուծված ապրանքների վերաարտահանում։ Պարզվում է, որ 2024թ. 20 մլրդ դոլարի ոսկի է ներմուծվել և արտահանվել արաբական երկրներ, որը հարկունակ ոլորտ չէ։
Վերլությունները ցույց են տալիս, որ ՀՀ 2024թ․ բյուջեով նախատեսված 2 տրիլիոն 740 մլրդ դրամի եկամուտների մասով կկատարվի 2 տրիլիոն 600 միլիարդ դրամ, այսինքն 140 մլրդ դրամով 2024թ․ բյուջեն չի կատարվի, իսկ 2024թ․ նախատեսված 3 տրիլիոն 200 մլրդ ծախսերից կկատարվի 3 տրիլիոն դրամ։ 2025թ․ վերջում ՀՀ արտաքին պարտքը կհատի 14,5 մլրդ դոլարի կամ 5,956 տրիլիոն դրամի շեմը, որից մոտ 3 տրիլիոն դրամը արտաքին պարտքն է, մնացածը` ներքին։ Այսպիսով 2025թ․ վերջում ՀՆԱ-ի 7,5%-ը կուղղվի ՀՀ պարտքի սպասարկմանը։ Ստացվում է, որ 2025թ․ 1 տրիլիոն 100 մլրդ դրամի պարտք ենք մարելու, բայց 1 տրիլիոն դրամի պարտք էլ վերցնելու ենք, քանի որ նախատեսվում է 2025թ․ պարտք վերցնել 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։
Ստացվում է, որ ամեն տարի ՀՀ կառավարությունը ավելի շատ պետական պարտք է վերցնում, քան ՀՀ ՀՆԱ-ն աճում է։ Ընդ որում 2018թ.-ից ՀՀ պետական պարտքը ավելանում է մոտ 8,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, բայց հիմնական կապիտալի կառուցում չկա, որը կարող է ՀՀ բյուջեի եկամուտների աճ ապահովել։ Վերցված պարտքերի մեծ մասը գնում է թոշակների, նպաստների, աշխատավարձների և պարգևավճարների վճարման վրա: Հեռահար նպատակային վեկտորը պետության դիմադրության իմունիտետը թուլացնելն է , և հետագայում պետության ոտքի կանգնելը շատ ծանր է լինելու։
Կա մի երևույթ ևս, ՀՀ-ում տարեկան 15 մլրդ ԱՄՆ դոլարի խաղադրույք է կատարվում, որով ապահովում են ՀՆԱ-ի աճ, այսինքն ՀՀ-ում այդ փողը կա, ընդ որում` աշխարհի խոշոր խաղային կենտրոններից մեկում` Մոնակոյում տարեկան կատարվում է 20 մլրդ ԱՄՆ դոլարի խաղադրույք։
Իսկ խաղադրույքով ՀՆԱ աճ ապահովելը կործանում է ՀՀ հասարակությունը։
Մարտուն Անանյան
տնտեսագետ, մաթեմաթիկոս