Ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում. դասեր անցյալից

Մաս 4

Անդրադառնանք շատ արդիական ու տարբեր գնահատականների արժանացած ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությանն Արցախում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով: 2020թնոյեմբերի 9-ին շփման գծի ամբողջ երկայնքով և Բերձորի միջանցքով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունից հետո մնացել են Արցախում մինչև 2024թ ապրիլի կեսը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ ընթանում էր 44 օրյա պատերազմը, և ադրբեջանցիները գրավել էին Շուշին։ Համաձայնագրի ստորագրումով ավարտվեց 44 օրյա պատերազմն Արցախում։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Վ.Պուտինի և ՌԷրդողանի գլխավորությամբ ստորագրվել է Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիր։ Փաստորեն, Ռուսաստանը Թուրքիային մտցրեց ղարաբաղյան հակամարտության գոտի, բայց թուրքերը չէին կարող մասնակցել խաղաղապահ գործողություններին, այլ միայն կրակի դադարեցման մոնիտորինգ էին իրականացնելու ռուսների հետ միասին։

Խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն էր տարածաշրջանում անվտանգությունն ապահովելը։ Արցախում գտնվելու ժամանակաշրջանում ռուսական խաղաղապահ զորքերն իրականացրել են մի շարք պատասխանատվություններ, այդ թվում՝ զինադադարի, բնակչության անվտանգության պահպանում, բնակչությանն օգնել վերադառնալ իրենց օջախները, աջակցություն խաղաղ գործընթացին, մարդասիրական օգնություն. միաժամանակ կատարում էին ականազերծման աշխատանքներ, որի ընթացքում զոհվեց ռուս խաղաղապահ։ 

Չնայած խաղաղապահ ուժերի առկայությանը՝ վերոհիշյալ տարիներին Ադրբեջանի կողմից հրադադարի մի շարք խախտումներ են գրանցվել, իսկ 2023թ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախում։ Ավելի քան 2000 խաղապահներ պատերազմի օրը դարձան հայ ժողովրդի անվանական, բայց ոչ իրական պաշտպաններ, թեպետ Ադրբեջանի` Արցախ ներխուժման օրը ադրբեջանցիների կողմից սպանվեց 5 ռուսաստանցի խաղաղապահ։ Բայց նաև շեշտենք, որ սեպտեմբերի 20-ից՝ պատերազմը վերջանալուց հետո, ռուսական խաղաղապահ ուժերը հիմնական դերակատարներն էին Արցախում էթնիկ զտումը կանգնեցնելու և արցախցիների անվտանգությունը պահպանելով ՀՀ տեղափոխելու համար։ 

 

Մեր կարծիքով` Արևմուտք-Արևելք հակադրությունը, մասնավորապես, հայկական հարցի լուծման գործընթացում 20-րդ դարասկզբից տեղափոխվեց 21-րդ դարասկիզբ, Արևմուտքը չճանաչեց Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումից երկու տարի անց ռուսները չունեցան նույնիսկ հստակ ամրագրված միջազգային մանդատ, որը պետք է կարգավորեր նրանց իրավունքները և պարտականությունները, նաև կկարգավորեր զենքի կիրառումը։ 

2023թ սեպտեմբերի 19-ին Արցախը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ենթարկվեց էթնիկ զտման. և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը չկարողացան, կամ չցանկացան (սեպտեմբերի 19-ից երեք օր առաջ Ստամբուլում տեղի ունեցավ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա եռակաողմ քննարկում Արցախի թեմայով, և չի ժխտվում, որ տեղի ունենալիքի վերաբերյալ ձեռք է բերվել «փոխըմբռնում») կանխել վերոհիշյալ գորցընթացը։ Հայերի՝ Արցախից դուրս գալուց հետո այլևս չկար խաղաղապահների մնալու կարիքը, դա հիմք դարձավ Արցախից ռուսների դուրս գալու համար, և որը նաև Արևմտյան ծրագրերի մի մասն էր։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամլի քարտուղար ԴՊեսկովը՝ ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել։ Մեր կարծիքով, ապագայում Արցախում տեղի են ունենանալու ռազմական գործողություններ, և ռուսների հեռանալը ժամանակավոր է, որպեսզի սադրանքների մեջ չներքաշվեն։

Ռուսական խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու պատճառներից են նաև ՀՀ իշխանության սխալները և Ռուսաստանի ոչ դաշնակցային կեցվածքը։ Առանձնապես Պրահայի հանդիպումից հետո ՀՀ իշխանությունը ոչինչ չարեց Արցախը հայկական պահելու համար, ավելին՝  Արցախը ճանաչեց որպես  Ադրբեջանի մաս։ Փաշինյանի հայտարարությունից հետո  այլ երկրների որոշում կայացնելը Արցախի հարցով՝ այդ պահին  դարձավ գրեթե անհնար։ ՀՀ իշխանությունը ի տարբերություն Ադրբեջանի՝ ոչ մի խնդիր չդրեց Ռուսաստանի առջև:

Ամփոփում

 

1 հայ ժողովրդի պատմության մեջ խաղաղապահ ուժերի դեր ստանձնած և՛ միջազգային ուժերը, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ Անգլիան, և՛ ԱՄՆ-ը գործում էին այնքանով, որքանով թելադրում էին իրենց երկրի շահերը, որի արդյունքում չլուծված մնաց Հայկական հարցը:

1 բոլոր երկրների խաղաղապահ ուժերը փոխզիջման գնալով թշնամու հետ՝ «մոռանում» էին իրենց առաքելությունը, թողնում էին Հայաստանը և հեռանում:

2 պատմությունը մեզ տալիս է այն դասը, որ խաղաղապահ ուժերի գործունեության ժամանակ մենք պետք է ժամանակ շահենք և գործենք առավելագույնս հզորանալու համար, որպեսզի խաղաղապահ ուժեր ներկայացնող երկրների քաղաքական «խաղերի» արդյունքում կարողանանք դիմագրավել մեզ սպառնացող վտանգներին:

3 խաղաղապահ ուժերը երբեք «չեն բերի» վերջնական խաղաղություն, դրան կարող ենք հասնել միայն մեր ուժերով՝ ճիշտ խուսանավելով գերտերությունների հակասությունների մեջ:

4 խաղաղապահ ուժեր ներկայացնող պետությունները, որպես կանոն, հասնում են իրենց նպատակին գաղտնի համաձայնագրերով ու պայմանագրերով՝ գաղտնի դիվանագիտության միջոցով: Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք այս պարագայում։

5 խաղաղապահ ուժեր ներկայացնող երկրները, օգտագործելով իրենց խաղաղապահ լինելու կարգավիճակը, տվյալ երկրից դուրս գալու համար լրացուցիչ զիջումներ են կորզում թշնամիներից՝ իրենց խաղաղապահ առաքելությունը դադարեցնելու համար։

6 Քանի որ խաղաղապահ ուժերը առաջնորդվում են միայն իրենց շահերով, ուստի մեր թուլացման դեպքում կկորցնենք իրենց շահերի մեջ մեր ունեցած դերը, ավելի ուժեղ հարվածներ կստանանք, և արդյունքը կլինի այն, որ ամենաքիչը հաշվի կնստեն մեզ հետ: 

7միաժամանակ այս ամենը չի նշանակում, որ խաղապահ ուժեր ներկայացնող երկրները, որոնք գերադասել են իրենց շահերը խաղաղասիրական առաքելությանը, պատմության տարբեր հանգրվաններում չեն կարող մեր դաշնակիցը չլինել, եթե ճիշտ հաշվարկենք շահերի համադրումը, պատմության դասերը։

Ուրեմն՝ Հայաստանի հզորությունն է թելադրում խաղաղապահ ուժերի լինել- չլինելու հարցը մեր երկրում։



Կարդացեք նաև