1921թ․ մարտի 16–ի Մոսկվայի և 1921թ․ հոկտեմբերի 13–ի Կարսի պայմանագրերի գնահատումը։ Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները պայմանագրերի վերաբերյալ

 Մաս չորրորդ

1․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը «ծնվեցին» Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի, թուրքական շարժման, նաև Թուրքիայի և Հայաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ 

2․ Ռուսական ու թուրքական  իշխանությունները ձգտում էին ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։ 

3․ Այդ պայմանագրերը մինչև այսօր արդիական  են, որովհետև  վերանայման կարիք ունեն Կովկասում իրական խաղաղություն հաստատելու համար:

 

Վերոհիշյալ պայմանագրերով Թուրքիան և Ռուսաստանը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև, Հայաստանի արևմտյան մասը անցավ Թուրքիային, իսկ արևելյանը՝ Ռուսաստանին։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով գծված անարդարացի սահմանները հետագայում հիմք հանդիսացան տարածաշրջանում մի շարք հակամարտությունների համար:

 

Մոսկվայի ու  Կարսի անօրեն  պայմանագրերի մասնակի ուղղման փորձ կատարվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտին, երբ  ԽՍՀՄ ղեկավարությունը, հաշվի առնելով պատերազմի տարիներին Թուրքիայի գերմանամետ դիրքորոշումը, 1945թ-ի ամռանը Բեռլինի (Պուտսդամի) հաշտության կոնֆերանսում բարձրացրեց առնվազն 1921թ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Թուրքիայի կողմից խլված Կարսը, Արդահանը և Սուրմալուն Խորհրդային Հայաստանին վերադարձնելու հարցը:  Նույնիսկ Անդրկովկասում խորհրդային բանակը մարտական պատրաստվածության էր բերվել հայ-թուրքական սահմանը անցնելու համար, սակայն հետպատերազմյան իրադրության փոփոխման հետևանքով ԽՍՀՄ ղեկավարությունը չհամարձակվեց իրականացնել իր ծրագիրը։ 

Շեշտենք, որ վերոհիշյալ երկու պայմանագրերն  արտացոլում էին այն ժամանակվա քաղաքական պատկերը։ 

    Ռուսական քաղաքական գործիչները այս պայմանագրերի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ։ Կառավարական ոլորտի կարծիքները հիմնականում հետևյալն են․ 

1․ ոմանք կարծում են, թէ պայմանագրերն օգնել են Ռուսաստանին կայունացնել իր դիրքերը Կովկասում և միաժամանակ մշակել ռազմավարական կապեր Հայաստանի հետ։ 

2․ որոշ քաղաքական գործիչներ առարկություն ունեն պայմանագրերի վերաբերյալ` հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի և սահմանային հավասարակշռության տեսակետից։

3․ Ռուս պատմաբաններից ոմանք  գտնում են, որ   պայմանագրերի ազդեցությունը Կովկասի տարածաշրջանի  վրա ունեցան ինչպես համագործակցության,  այնպես էլ հակամարտության վիթխարի հետևանքներ:

4․ Ռուսաստանի քաղաքական գործիչների վերաբերմունքը Արևմտյան Հայաստանի նկատմամբ եղել է բազմաբնույթ` պայմանավորված տարածաշրջանի ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային հանգամանքներով։ 

5․ Ռուսական կայսրության ժամանակ Արևմտյան Հայաստանը հանդիսանում էր ռազմաքաղաքական հետաքրքրությունների ոլորտ, քանի որ տարածաշրջանը կարևոր էր Կովկասի և Օսմանյան կայսրության սահմանների տեսակետից։

6․ Արևմտյան Հայաստանի շուրջ կառուցվելիք քաղաքականության մեջ պրակտիկ  հաշվարկում են նաև  տարածաշրջանային ուժերի` մասնավորապես Թուրքիայի և Արևմտյան երկրների շահերը, ինչն ազդում  է Ռուսաստանի քաղաքական մոտեցումների վրա:

 

Արևմտյան գործիչների մոտեցումներ։ 2023 թվականի դրությամբ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ հստակ չի հնչել։  Այդուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է հետևել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին տարիներին տեղի ունեցած բախումների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ն կոչ է արել երկու կողմերին լուծել հակամարտությունները խաղաղ ճանապարհով և պահպանել 1994 թվականի զինադադարը։ ԱՄՆ-ն նաև աջակցում է Մինսկի խմբի ջանքերին՝ որպես ԵԱՀԿ-ի մանդատով միջնորդ, որը զբաղվում էր Արցախի հակամարտության կարգավորման հարցերով, և հիմա նրա գործունեությունը սառեցված է։

 Մոսկվայի և Կարսի պայմանագրերը  ԱՄՆ-ը  դիտարկում է որպես պատմական փաստաթղթեր, որոնք կնքվել են տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակում։ Այդուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը ներկայումս ավելի շատ ուշադրություն է դարձնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա հարաբերություններին և խաղաղ կարգավորմանը, քան պատմական պայմանագրերի վերաբերյալ դիրքորոշմանը։

Այսպիսով, ԱՄՆ ներկա դիրքորոշումը ավելի շատ կենտրոնացած է տարածաշրջանում խաղաղության պահպանման և հակամարտությունների կարգավորման վրա։ Բայց պետք է հաշվի առնել մի բան, որ քրդական հարցը օրեցօր դառնում է արդիական և պետք է դա լուրջ հաշվի առնենք՝ չմոռանալով Վիլսոնի իրավարար վճիռը, ընդ որում` ԱՄՆ սենատը  ոչ թե մերժել է Հայաստանի մանդատը, այլ ֆինանսավորումը։

Հայաստանի ներկա իշխանության  քաղաքական դիրքորոշումը։ ՀՀ ներկայիս իշխանությունը պաշտպանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ներկայիս սահմանները, փաստորեն փորձում է օրինականացնել միջազգային առումով Մոսկվայի  և Կարսի  անօրեն պայմանագրերը։ 

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հայկական հարցի լուծման քեմալա–բոլշևիկյան պատկերացումն է։ Այդ հարցը Մոսկվայի և Արևմուտքի համար այսօր հանգած հրաբուխ է։

Կարդացեք նաև