Մեր մասին

Ինչպե՞ս է ծնվել Genesis Armenia- ն

Genesis–ը ստեղծվել է հայրենիքի և պետության առջև ծառացած ծանրագույն մարտահրավերների ժամանակահատվածում՝ միտված լինելով հաղթահարել ստեղծված պատմական կոնտեքստի՝ Արցախյան երկրորդ պատերազմի ծանր հոգեբանական ու քաղաքական հետևանքները, և համընդհանուր մոբիլիզացիայի արդյունքում ստեղծել կառուցողական օրակարգ։

Ի՞նչ է անում Genesis Armenia-ն

Genesis Armenia-ն ուղեղային կենտրոն–հիմնադրամ է, որի նպատակն է միավորել համահայկական մտավոր ու արժեհամակարգային կապիտալը և հետազոտությունների ու նախագծերի միջոցով սպասարկել ազգային չորս առաջնահերթ ուղղություններ՝ Արցախ, Սփյուռք, Հայ Առաքելական Եկեղեցի և տարածաշրջանային հարցեր։

Genesis-ը որպես հիմնադրամ նպատակ ունի իրականացնել համակարգային այնպիսի նախագծեր, որոնք իրենց բովանդակությամբ և վերջնարդյունքով կծառայեն ողջ կառույցի առաջնային նպատակներին։