44-օրյա պատերազմի հերոս Աշոտ Մաթևոսյանի անունով դասարան՝ իր զավակների դպրոցում

Հերոսների անունը կրող դասասենյակներում արժեքներ պետք է  ստեղծվեն, որոնք սերունդներին կսովորեցնեն երկիրը տանել  ոչ թե կործանման, այլ վերելքի ճանապարհով. Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցում բացեց ինտերակտիվ դասարան։

Դասասենյակը  44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Մաթևոսյանի անունն է կրելու։ Նրա երեքերեխաները սովորում են հենց այդ դպրոցում։

«Պետք է աշխատել բոլոր ճակատներում, բայց սկսել՝ դպրոցից. ունենալ կրթված, դաստիարակված, արժեքներ ունեցող դպրոց և աշակերտներ»,-նշեց Genesis Armenia-ի հիմնադիրտնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ երկրում ստեղծված այս վճռորոշ փուլում պատահական չէր այսդասասենյակի բացումը և այն էլ Աշոտի տարեդարձի օրը. հերոսը ծնունդով Տավուշից է, որիճակատագիրն է որոշվում այսօր:

Բացման արարողությանը ներկա էին նաև Աշոտ Մաթևոսյանի ծնողները, երեխաները, կինը, որոնքտարբեր պատմություններ էին հիշում ու պատմում հերոս տղայի մասին:

Դասարանը համալրված է 12 համակարգչով, 12 նոթբուքով, սմարթ գրատախտակով և տպիչսարքով: «Ինտերակտիվ դասարանի շնորհիվ աշակերտներն արդեն ունեն հնարավորություն՝ դասապրոցեսն անցկացնել ավելի հետաքրքիր, արդյունավետ ու մատչելի»,- ասաց դպրոցիտնօրեն Անուշ Նավասարդյանը:

Դասասենյակը նախատեսված է բոլոր դասարանների համար։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի և Oնտարիոյի հայկական միացյալ մարմնիանդամ Խորեն Մարդոյանի հաջակցությամբ։