Արցախն ապրում է, մենք էլ՝ Արցախի կողքին
12.01
2022
Արցախն ապրում է, մենք էլ՝ Արցախի կողքին։ Մեր 1-ամյա գործունեության ընթացքում եղել ենք հայկական երկրորդ հանրապետության գրեթե բոլոր անկյուններում՝ Ստեփանակերտից մինչև Մարտունի, Սոսից մինչև Վարանդա ու Թաղավարդ։
Մեկ տարում ավելի քանի 10 այց ենք կատարել Արցախ։ Հյուրընկալվել ենք Արցախի պետական համալսարանում, ռեկտոր Արմեն Սարգսյանի և դասախոսական կազմի հետ քննարկել ռազմավարական նշանակության այն ծրագիրը, որն ամիսներ անց իրականություն դարձավ։
Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկել ենք ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ։
Հանդիպել ենք Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, քննարկել պատերազմից հետո կրթության առջև ծառացած խնդիրներն ու Genesis Armenia-ի հետ հնարավոր գործակցությունը։
Ստեփանակերտում Genesis Armenia-ի «Բիզնես» և «Գյուղատնտեսություն» ոլորտների ներկայացուցիչները հանդիպել են Արցախի գործարար շրջանակի հետ, այցելել գինու գործարան։
Արցախի մտավոր ներուժը պետք է մնա հայրենիքում․ մեր այցերի ընթացքում հանդիպել ենքՄարտունու «Ես» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ «Ես»-ի գործունեության առանցքում ՏՏ ոլորտն է, թիրախը՝ երիտասարդությունը։
Արձանագրել ենք բոլոր խնդիրները, վերադարձել ենք Երևան ու անցել գործի։