Այս անգամ Սոսում ենք՝ նվերների նոր փաթեթներով

Genesis Armenia-ի՝ արցախյան Սոս համայնքի միջնակարգ դպրոցին նվիրաբերած համակարգիչներն արդեն իրենց տեղն են գտել հատուկ դասասենյակում, որը նորոգվել ու ծառայում է որպես լաբորատորիա։


Այս անգամ Սոսում ենք՝ նվերների նոր փաթեթներով. տաք գուլպա, ձեռնոց, գիրք ու գրիչ, խնամքի տարբեր պարագաներ, քաղցրավենիք ու լիքը սեր էին հավաքել, փաթեթավորել և հայրենիքի մյուս անկյունում գտնվող իրենց հասակակիցների համար նվեր-տուփեր պատրաստել Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտները։

Genesis Armenia-ն դպրոցականների նվերները հասցրեց հասցեատերերին՝ ոչ միայն Սոս, այլև Մարտունու շրջանի Գիշի համայնքի միջնակարգ դպրոցների աշակերտներին։ Արցախցի երեխաները շատ են ոգևորվել՝ հատկապես ուժ տվող նամակներից։ Անպայման պատասխան նամակներ են գրելու. դրանց հետևից մենք դեռ կգնանք

 
Կարդացեք նաև