երկ-ուրբ․ 9։00 - 18։30 Ազատության 1/18 +374 60 541400

«Արքայությունը» վեպ

Հայադավ հայտարարությունը զինադադար չբերեց, ուր մնաց՝ խաղաղություն տարածաշրջանում. ավելին՝ պատերազմ հրահրած Ադրբեջանը գրավեց միջազգային իրավունքի ոչ ագրեսոր սուբյեկտի՝ ՀՀ տարածքից

address «Էլիտ պլազա» բիզնես կենտրո...

calendar Հունիսի 20

time 13:15

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մեկնարկում է Genesis Armenia-ի` Արցախում ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, իսկ կազմակերպական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները և ՏԻՄ-երը: Արցախում վերջին մեկ տարում ծնված (2021թ․ հունիսի 1-ից ս․թ․ մայիսի 31-ը) բոլոր երեխաներին կտրամադրվեն մանկական խնամքի պարագաների փաթեթներ՝ սրբիչ, կաթի շիշ, ծծակ։
Սրբիչներն ու պայուսակները կարել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում, որը հիմնել են Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամները:
Նվեր-փաթեթները բաժանվելու են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում, Ստեփանակերտում։ Վայրի և ժամի մասին տեղեկանալու համար հետևեք Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ֆեյսբուքյան էջին։
Ծրագրի բյուջեն 28 մլն դրամ է, որը ծախսվել է 1800 նվեր-փաթեթների պարագաները ձեռք բերելու նպատակով: