Վերջին թարմացումը՝ 2025 թ. հոկտեմբեր
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է Genesis Armenia ընկերությունը (այսուհետ՝ Կայք, Մենք, Ընկերություն) հավաքում, օգտագործում և պաշտպանում իր օգտատերերի վերաբերյալ տեղեկատվությունը կայքում՝ https://genesisarmenia.am/
հասցեով։
1.2. Սույն քաղաքականության իմաստով օգտատիրոջ վերաբերյալ տեղեկատվություն են համարվում՝
1.2.1. Օգտագործողի կողմից կամավոր տրամադրված անձնական տվյալները։
1.2.2. Կայքի կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեխնիկական և վիճակագրական տվյալները։
1.3. Հավաքագրված տվյալները մենք օգտագործում ենք բացառապես կայքի տեխնիկական և գործառնական բարելավման, հաղորդակցման արդյունավետության բարձրացման և սույն քաղաքականությամբ սահմանված այլ նպատակների համար։
2. Օգտագործողի կողմից տրամադրվող անձնական տեղեկատվություն
2.1. Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահին, երբ նա լրացնում է կապի ձևը, բաժանորդագրվում է նորություններին կամ այլ կերպ հաղորդում է մեզ իր տվյալները։
2.2. Կայքում կարող են հավաքագրվել հետևյալ անձնական տվյալները՝
Անուն, ազգանուն
Էլեկտրոնային փոստի հասցե
Հեռախոսահամար
Կազմակերպություն և զբաղեցրած պաշտոն (եթե կիրառելի է)
Այս տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝
Կայքի և ծառայությունների որակի բարելավման համար,
Օգտագործողի հարցումներին և դիմումներին արձագանքելու համար,
Նորություններ, առաջարկներ և տեղեկատվական նամակներ ուղարկելու նպատակով,
Կապ հաստատելու և հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու համար։
2.3. Օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ հետևելով էլ. նամակում նշված հղմանը կամ գրելով մեզ [email protected]
հասցեով։ Դրանից հետո մենք կդադարեցնենք նրա տվյալների օգտագործումը նշված նպատակներով։
3. Ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկատվություն
3.1. Կայքի աշխատանքի բարելավման և վերլուծության նպատակով կարող ենք ավտոմատ կերպով հավաքել որոշակի տեխնիկական տվյալներ, ներառյալ՝
- Օգտագործողի սարքի և զննարկիչի մասին տեղեկություններ (օր.՝ մոդել, տարբերակ, օպերացիոն համակարգ, IP հասցե),
- Այցելած էջեր և դրանց դիտման տևողություն,
- Գեոգրաֆիկ տվյալներ (օր.՝ ըստ երկրների կամ քաղաքների այցելություններ),
- Կայքի այցելությունները տարբեր աղբյուրներից (այլ կայքերից, որոնման համակարգերից և այլն),
- Օգտագործողի գործողություններ կայքում՝ նախընտրությունների վերլուծության համար։
3.2. Նշված տեղեկատվությունը հավաքագրվում է ընդհանուր վիճակագրական ձևով և չի պարունակում անձնական նույնականացվող տվյալներ։
3.3. Տեղեկատվությունը կարող է հավաքագրվել նաև վերլուծական գործիքների (օր.՝ Google Analytics, Meta Pixel և այլոց) միջոցով։
4. Անվտանգության ապահովում
4.1. Կայքը պարբերաբար թարմացվում է անվտանգության ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը և պաշտպանությունը։
5. Այլ դրույթներ
5.1. Օգտվելով կայքից՝ օգտատերը հաստատում է, որ կարդացել և ընդունում է սույն Գաղտնիության քաղաքականության պայմանները և տալիս է իր համաձայնությունը տվյալների հավաքագրման և օգտագործման համար՝ այստեղ սահմանված նպատակներով։
5.2. Genesis Armenia-ն երաշխավորում է, որ օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ կողմերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պարտադիր է ՀՀ օրենսդրությամբ կամ անհրաժեշտ է ծառայությունների մատուցման համար։
5.3. Օգտագործողը կարող է դիմել մեզ իր տվյալների ուղղման, ջնջման կամ մշակման դադարեցման վերաբերյալ՝ ուղարկելով գրավոր դիմում [email protected]
հասցեով։
📍 Genesis Armenia
Կայք՝ https://genesisarmenia.am/
📧 Էլ. հասցե՝ [email protected]
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են