Genesis Armenia-ի նախաձեռնությամբ հիմնված ադրբեջանագիտության կենտրոնի ուսանողները հանձնեցին արդեն երրորդ քննությունը
21.02
2022
Genesis Armenia-ի նախաձեռնությամբ հիմնված ադրբեջանագիտության կենտրոնի ուսանողները հանձնեցին արդեն երրորդ քննությունը։ Արդյունքները, ինչպես նշում է մասնագետը, վկայում են, որ կուրսի ավարտին մասնագիտական շուկա մուտք կգործեն բազմակողմանիորեն պատրաստված կադրեր։ Արդեն 3 ամիս է՝ Արցախից ու Հայաստանից ընտրված ավելի քան մեկ տասնյակ սաներն ուսումնասիրում են ադրբեջաներենն ու Ադրբեջանը՝ պատմական ակունքներից, կենցաղավարությունից մինչև ներպալատական կառուցվածք ու պաշտպանական համակարգեր։
Լիբանանահայ ազգային գործիչ Կարօ Կարապետեանի անունը կրող կենտրոնը, որը համալրված է հեռավար դասերի համար անհրաժեշտ տեխնիկայով և գույքով, տեղակայված է Ստեփանակերտում։ Արցախ այցի ընթացքում եղանք նաև այնտեղ։ Արցախցի ուսանողներն էլ հնարավորություն ունեցան մասնակցելու նաև օֆլայն դասերի։
Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Իսկ այդ նպատակներին հասնելու համար, առաջին հերթին, պետք է լավ ճանաչել թշնամուն։ Մենք սկսել ու շարունակելու ենք այդ գործը։
Կարդացեք նաև