Genesis Armenia-ի թիմն Արցախում հանդիպել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ

Genesis Armenia-ի թիմն Արցախում նաև ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ հանդիպում ունեցավ։ Ինչպես արդեն նշել ենք, մեր բոլոր ծրագրերի առանցքում կրթությունն է, հետևաբար այդ ոլորտի խնդիրների լուծումը պետք է յուրաքանչյուր ջենեսիսականի օրակարգում լինի։

Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց հետպատերազմյան Արցախում կրթության ոլորտի առջև ծառացած խնդիրները՝ հատուկ շեշտելով, որ «բնագիտությունը հոգեվարքի մեջ է»։ Ըստ նախարարի՝ պատերազմի հետևանքով քիմիայի և ֆիզիկայի 8-ական լաբորատորիաներ մնացել են Արցախի օկուպացված բնակավայրերի դպրոցներում, մյուս մասն էլ ռմբակոծությության ժամանակ է վնասվել։

Ու չնայած դժվարություններին՝ բնագիտական առարկաների նկատմամբ արցախցի աշակերտների հետաքրքրությունը մեծ է, և նրանք նույնիսկ հանրապետական օլիմպիադաներում են պատվավոր տեղեր զբաղեցնում:

Պայմանավորվեցինք, որ համատեղ ջանքերով գույքագրելու ենք կրթական ոլորտի խնդիրները։

Կարդացեք նաև