Genesis Armenia-ն պատրաստ է գործակցել հայակենտրոն այն կառույցների հետ
04.06
2021
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, հավատարիմ հայկական զույգ պետությունների անվտանգային ու տնտեսական զարգացման իր
գաղափարախոսությանն ու գործելաոճին, նախորդ մեկ տարվա ընթացքում իր տանիքի տակ է ընդունել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող պետականակենտրոն կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների՝ հիմք դնելով կարևոր գործակցային ճանապարհի։
Գործակցության հուշագրեր ենք կնքել Hayinvicta ՀԿ հետ՝ համատեղ կրթական ծրագիր իրականացնելով ՏՏ ուղղությամբ, UMCOR հիմնադրամի հետ՝ կյանքի կոչելով համատեղ սոցիալական ծրագրեր (դրանցից առաջինն Արցախի Աղավնո գյուղում հացի արտադրամասի կառուցումն էր) և «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետ՝ մշակելով նախագծեր հետազոտական և վերլուծական դաշտում։
Genesis Armenia-ն պատրաստ է գործակցել հայակենտրոն այն կառույցների հետ, որոնց գաղափարախոսության հիմքում պետականությունն ու ազգային արժեքներն են։