Genesis Armenia-ն Ստեփանակերտում հյուրընկալվեց «Թումո»-ին

Genesis Armenia-ի թիմն Արցախում նաև Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելեց։ Այս պահին կենտրոնն ավելի քան 600 ակտիվ սան ունի։ Նրանք ոչ միայն մայրաքաղաքից են, այլև Մարտակերտից, Ասկերանից ու Մարտունուց:

Genesis Armenia-ի և «Թումո»-ի հանդիպումը ջերմ ու անմիջական ստացվեց․ մենք մեր մասին պատմեցինք, իրենք էլ՝ իրենց, հետո քննարկեցինք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք, բայց գտնում դրանք հաղթահարելու ամենագործուն բանաձևերն ու առաջ գնում։

Ստեփանակերտի «Թումո»-ի պատասխանատու Խաչատուր Հայրապետյանը նշեց, որ պատանիներն աշխատարաններում հմտանում են 14 ուղղություններով, հետո ընտրում հստակ մասնագիտացում և խորացնում գիտելիքները ՏՏ ոլորտում:

Հետպատերազմյան Արցախում անելիքները շատ են, պետք է մեկտեղել ուժերը, որպեսզի գործն արագ գլուխ բերվի՝ հենց այս եզրահանգմամբ էլ ավարտեցինք հանդիպումն ու որոշեցինք չուշացնել հաջորդ քննարկումը։

Կարդացեք նաև