Հայ եկեղեցին որպես ազգային ինքնության հենասյուն․ թուլացման քաղաքականության վտանգները

Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին մեր պատմության մեջ հանդես է եկել ոչ միայն որպես կրոնական հաստատություն, այլ նաև որպես ազգային ինքնության, կրթության, մշակույթի, բարոյականության և պետական մտածողության արժեքների պահպանող ու կրող կենտրոն՝ ձևավորելով ազգային արժեհամակարգային միջավայր։ Սա առավել ցայտուն է դրսևորվել այն ժամանակաշրջաններում, երբ հայ ժողովուրդը կորցրել է պետականությունը և հայտնվել խորքային ճգնաժամերի մեջ։ Եկեղեցին ոչ միայն պահպանել է ազգային ինքնությունը, այլ որոշ դեպքերում նույնիսկ առաջնորդել է ազգային ազատագրական պայքարը կամ ունեցել վճռորոշ դեր այդ գործընթացներում (Ավարայր, Սարդարապատ և այլն)։ Այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայոց պետականության կարևորագույն հենասյուներից մեկը։

Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես հանդես է եկել որպես ազգը միավորող ուժ։ Հետևաբար, եկեղեցու դեմ ցանկացած հակադրություն կամ նրա թուլացմանն ուղղված քայլ պետք է դիտարկել ոչ թե զուտ կրոնական հարթության մեջ, այլ որպես քայլ ազգային համակարգի և պետականության դեմ։ Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում եկեղեցին փորձում է կատարել իր պատմական առաքելությունը, մինչդեռ ՀՀ ներկայիս իշխանությունը տարբեր առիթներ օգտագործելով վարում է եկեղեցու և ընդհանրապես ազգային ինքնության ինստիտուցիոնալ հիմքերի թուլացման քաղաքականություն։ Սա ոչ միայն նվազեցնում է եկեղեցու դերը, այլև ծանր հարված է հասցնում հայ ինքնությանը։

2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը սկզբնական շրջանում փորձեց ներկայացնել, թե եկեղեցին և պետությունը տարանջատված են միմյանցից, սակայն իրականում իրականացվող քայլերը աստիճանաբար վերածվեցին եկեղեցու դերի արժեզրկման, հանրային ընկալման նվազեցման, իսկ ներկայում՝ նաև եկեղեցին իշխանությանը ենթարկելու փորձերի, ինչը վտանգավոր է ցանկացած իշխանության պարագայում։ Կրթական ծրագրերից գրեթե դուրս են մղվել եկեղեցու պատմության և քրիստոնեական մշակույթի թեմաները, պաշտոնական մակարդակով դադարեցվել է եկեղեցու և պետության համագործակցությունը, իսկ իշխանությունը տարբեր միջոցներով հարվածում է եկեղեցուն ու եկեղեցականներին։ Եկեղեցին հաճախ ներկայացվում է որպես «անցյալին պատկանող ինստիտուտ» կամ «ընդհատակյա գործող կառույց», իրականացվում են ձերբակալություններ և ճնշումներ։

Այս մոտեցումները, ինչպես նաև ազգային դաշտում ձևավորվող այլ քաղաքական գծեր, հանգեցնում են նրան, որ պետական քաղաքականության մեջ ազգային ինքնության բաղադրիչը փոխարինվում է ապազգային, նեյտրալ քաղաքացիական ինքնությամբ։ Սա հատկապես վտանգավոր է ներկա պայմաններում, երբ թշնամին հետևողականորեն զարգացնում է իր ազգային գաղափարախոսությունը և ցանկացած հարմար պահի պատրաստվում է նոր պատերազմների։ Իշխանությունների վարած քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ չի արտացոլում ո՛չ հայ ժողովրդի պատմական փորձը, ո՛չ էլ ներկա աշխարհաքաղաքական իրողությունները։ Հստակ պետք է նշել, որ Հայոց եկեղեցու դերի թուլացումը իրականացվում է պետական մակարդակով։

Եկեղեցու նկատմամբ պետության բացասական վերաբերմունքի խորացումը լրջորեն ազդում է հասարակության վրա՝ առաջացնելով ապակողմնորոշում։ Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում տարվող քարոզչությունը եկեղեցին ներկայացնում է որպես կոռուպցիայի և նյութապաշտության կենտրոն։ Թեև նման դեպքերը, եթե առկա են, ունեն մասնավոր բնույթ, պետության կողմից դրանց միակողմանի հանրայնացումը նպատակ ունի եկեղեցին ներկայացնել որպես հիերարխիկ կոռուպցիոն կառույց և խարխլել հոգևոր հեղինակության համակարգը։ Պետական կառույցները ուղղակի կամ անուղղակի ձևերով խրախուսում են այս քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես «խոսքի ազատություն»։

Արդյունքում հասարակության մեջ նվազում է վստահությունը եկեղեցական արժեքների նկատմամբ, առավել ևս որ իշխանությունը շեշտադրում է քաղաքացիական և գլոբալ արժեքները՝ շրջանցելով ազգայինը։ Թեև այս մոտեցումը տեսականորեն հիմնավորվում է մարդու իրավունքների և աշխարհիկ պետության սկզբունքներով, իրականում այն բերում է հայկական ինքնության դեգրադացիայի։ Դարեր շարունակ ազգային միասնությունը կառուցվել է հոգևորի, հայրենասիրության և հայրենիքի գաղափարի շուրջ, մինչդեռ այսօր փորձ է արվում հայրենիքը ներկայացնել որպես պարզապես հողակտոր։ Սա խիստ վտանգավոր է, հատկապես անվտանգության ներկա մարտահրավերների պայմաններում, երբ ինքնության ցանկացած թուլացում կարող է հանգեցնել նույնիսկ պետականության կորստի։

Մեր գնահատմամբ, եկեղեցու դերի թուլացումը և ինքնության աշխարհիկացումը կհանգեցնեն մի շարք լուրջ հետևանքների՝

ա) հասարակական բևեռացման՝ ազգային բովանդակությամբ և ապազգային «նոր մտածողության» թևերի միջև,

բ) ազգային արժեհամակարգի քայքայման՝ հատկապես երիտասարդության շրջանում,

գ) արտաքին գաղափարական ազդեցությունների ուժեղացման՝ գլոբալիզացիայի, կրոնական սեկտաների և այլ մշակույթների ներթափանցման միջոցով։

Այսպիսով, պետության և եկեղեցու սերտ համագործակցությունը պետք է դիտարկել որպես ժամանակակից հրատապ անհրաժեշտություն և ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։

Եզրակացություն։
ՀՀ իշխանությունները իրենց ծավալած պայքարը չեն ներկայացնում որպես պայքար եկեղեցու դեմ՝ այն քողարկելով իբր եկեղեցու առանձին սպասավորների, այդ թվում՝ կաթողիկոսի դեմ պայքարով։ Իրականում նպատակը երկակի է՝ նախ միջամտել եկեղեցու ներքին գործերին, իրականացնել իշխանությանը ձեռնտու կադրային փոփոխություններ և եկեղեցին հնազանդեցնել, ապա՝ թուլացնել եկեղեցական կառույցը, որպեսզի այն չհակադրվի իշխանության վարած քաղաքականությանը։ Այս պայքարը գաղափարական բնույթ ունի և հանգեցնում է հասարակության հոգևոր կապերի թուլացման, ինչի վկայությունն է պաշտոնական հռետորաբանության մեջ հոգևոր արժեքների բացակայությունը։

Կթուլանա նաև Հայ Առաքելական եկեղեցու դերը միջազգային ասպարեզում, ինչը խիստ վտանգավոր է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում։ Իշխանությունը փաստորեն փորձում է իրականացնել հայկական ինքնության վերակառուցում, որտեղ «ազգ» հասկացությունը դուրս է մղվում, իսկ հասարակությունը ներկայացվում է որպես կենսաբանական միավորների հավաքականություն՝ կտրված իր ազգային և հոգևոր արմատներից։ Այդ նպատակով ակտիվորեն քարոզվում է «համամարդկային» կամ «նեյտրալ» աշխարհայացք՝ ազգային աշխարհայացքի փոխարեն։

Պետական կրթական և մշակութային հաստատություններում կտրուկ նվազեցվել կամ դուրս են մղվել ազգային և հոգևոր թեմաները, ինչի հետևանքով թուլանում է հոգևոր դաստիարակության գործոնը։ Հանրային դիսկուրսում սերմանվում է այն թեզը, թե եկեղեցին խոչընդոտում է ժամանակակից պետության զարգացմանը, մինչդեռ իրական թիրախը հոգևոր արժեքներն են։ Եկեղեցին ներկայացվում է որպես կոռումպացված կառույց՝ սկզբում անհատական դեպքերով, ապա՝ համակարգային կերպով, նպատակ ունենալով ներսից խարխլել այն։ Սա նպաստում է հասարակության «ապահավատացմանը», իսկ առանց հոգևոր և պատմական հիմքի ազգը դառնում է հեշտ թիրախ արտաքին ազդեցությունների համար։

Այսպիսով, Հայ եկեղեցու և ազգային ինքնության դեմ ուղղված հարվածները ոչ թե միայն կրոնական բնույթի խնդիրներ  են, այլև  պետականության և ինքնության  հարց։

Վերջին ժամանակներում եկեղեցականների նկատմամաբ հարուցված քրեական գործերն ու ձերբակալությունները, որը մեր կարծիքով  շարունակական բնույթ է ունենալու համատարած բնույթ տալու նպատակով,  լայն հասարակական քննարկման նյութ են դարձել։ Դրանք հասարակության մեծ հատվածի կողմից ընկալվել են ոչ թե որպես իրավական գործընթացներ, այլ եկեղեցու դեմ ուղղված քաղաքական պայքար։ Փաստորեն,  սահմանադրությամբ նախատեսված եկեղեցու և պետության տարանջատումն իշխանությունը  վերածում է  թշնամական հարվածների՝ օգտագործելով իր  իրավական, վարչական, ուժային  լծակները՝  հոգևոր ինստիտուտի վրա ազդեցություն ունենալու համար,  ինչը վտանգում է ոչ միայն եկեղեցու, այլև հասարակական հավասարակշռությունը։

Աքսիոմ է, որ ձերբակալություններն ունեն քաղաքական բնույթ։ Հոգևորականները հիմնականում   ենթարկվում են  քննչական կամ դատական հետապնդումների այն ժամանակ, երբ եկեղեցական կառույցները հանդես էին գալիս քննադատությամբ իշխանության քաղաքական կամ բարոյական դիրքորոշումների նկատմամաբ, ընդ որում ձերբակալությունները հաճախ ուղեկցվում են իրավական ընթացակարգերի թափանցիկության բացակայությամբ  ու կոպիտ խախատումներով։ Այդ ամենը  ռեալ քաղաքական ճնշման մեխանիզմներ են։ Ճիշտ այդպես էլ  վարվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ։ Առանձնապես, հոգևոր առաջնորդների նկատմամաբ իրականացվող քրեական հետապնդումները  հաճախ ուղեկցվում են մեդիա արշավներով՝ նպատակ ունենալով ստեղծել հանրային անվստահություն եկեղեցու հանդեպ։

Այսպիսով, ձերբակալությունները դառնում են ոչ միայն իրավական գործողություն, այլ հոգեբանական զենք, որը ուղղված է հասարակության մեջ եկեղեցու տեղն ու դերը նսեմացնելուն։ Շեշտենք նաև, որ եկեղեցու դեմ պայքարն ունի նաև հակառակ արդյունքը․ դրանք խթանում են եկեղեցու շուրջ ազգի համախմբումը, քանի որ ընկալվում է որպես պետական միջամտություն ազգային և հոգևոր արժեքներին՝ հանուն իշխանության նպատակների իրագործման։ Արդյունքում աճում է հասարակության պառակտումը, որը վտանգավոր է ոչ միայն եկեղեցու, այլև պետականության համար։

Վերստին շեշտենք, որ հայ եկեղեցու դեմ պայքարը թուլացնում է Հայ Առաքելական եկեղեցու դերը համաշխարհային եկեղեցական համակարգում, որը նաև լուրջ հարված է Հայոց ազգային շահերի հետապնդմանը։ Շատ դիպուկ է նշել Աբրահամ Գասպարյանը․ «Այս իշխանությունը ինչ անում է եկեղեցու դեմ, դա պայքար է քրիստոնեության դեմ․․․ և թշնամու հաջորդ ցանկությունը եկեղեցին է»։

Փաստորեն, այս քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է իշխանության քաղաքականության ոչ միայն եկեղեցու նկատմամբ, այլև  համընդհանուր բնույթ է սկսում կրել և  տարածվում է հասարակական բոլոր ինստիտուտների վրա՝ վերահսկողություն հաստատելու միտումով։  Այս ծանր իրավիճակում թշնամու դեմ համահայկական միասնական դաշտ ստեղծելու փոխարեն, իշխանությունը  մասնատում է ազգին՝  օղակ առ օղակ։Այսպիսով, Հայ եկեղեցու և ազգային ինքնության դեմ ուղղված հարվածները զուտ կրոնական խնդիրներ չեն, այլ պետականության և ինքնության հարց։

Վերջին շրջանում եկեղեցականների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու ձերբակալությունները, որոնք, մեր գնահատմամբ, կրելու են շարունակական բնույթ, լայն հասարակական արձագանք են ստացել։ Դրանք հասարակության մեծ հատվածի կողմից ընկալվում են ոչ թե որպես իրավական գործընթացներ, այլ որպես եկեղեցու դեմ ուղղված քաղաքական պայքար։ Սահմանադրությամբ նախատեսված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը իշխանությունը վերածում է թշնամական գործողությունների՝ օգտագործելով իրավական, վարչական և ուժային լծակները հոգևոր ինստիտուտի վրա ճնշում գործադրելու համար, ինչը վտանգում է ոչ միայն եկեղեցին, այլև հասարակական հավասարակշռությունը։

Աքսիոմ է, որ այս ձերբակալությունները քաղաքական բնույթ ունեն։ Հոգևորականները հիմնականում ենթարկվում են հետապնդումների այն ժամանակ, երբ եկեղեցական կառույցները քննադատում են իշխանության քաղաքական կամ բարոյական դիրքորոշումները։ Այս գործընթացները հաճախ ուղեկցվում են իրավական ընթացակարգերի խախտումներով և մեդիա արշավներով՝ նպատակ ունենալով հանրային անվստահություն ձևավորել եկեղեցու հանդեպ։ Ձերբակալությունները վերածվում են ոչ միայն իրավական, այլև հոգեբանական զենքի՝ ուղղված եկեղեցու դերի նսեմացմանը։

Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունն ունի նաև հակառակ ազդեցություն․ այն խթանում է եկեղեցու շուրջ ազգային համախմբումը, քանի որ ընկալվում է որպես պետական միջամտություն ազգային և հոգևոր արժեքներին։ Արդյունքում խորանում է հասարակության պառակտումը, ինչը վտանգավոր է ոչ միայն եկեղեցու, այլև պետականության համար։

Վերստին ընդգծենք, որ Հայ եկեղեցու դեմ պայքարը թուլացնում է Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը համաշխարհային եկեղեցական համակարգում, ինչը լուրջ հարված է նաև Հայոց ազգային շահերին։ Ինչպես դիպուկ նշել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը․ «Այս իշխանությունը ինչ անում է եկեղեցու դեմ, դա պայքար է քրիստոնեության դեմ․․․ և թշնամու հաջորդ ցանկությունը եկեղեցին է»։

Փաստորեն, այս քաղաքականությունը աստիճանաբար ստանում է համընդհանուր բնույթ և տարածվում հասարակական բոլոր ինստիտուտների վրա՝ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Այս ծանր իրավիճակում, համահայկական միասնական դաշտ ձևավորելու փոխարեն, իշխանությունը օղակ առ օղակ մասնատում է ազգը։

 

Սվետա Գրիգորյան

Փորձնակ                 

                                            

Արմեն Սարգսյան

պատմաբան

Կարդացեք նաև