Մայիսի 28-ն անկախության, ինքինշխանության վերականգնման և հայկական իրավունքներին վերատիրանալու տոն է
28.05
2024
Այսօր մայիսի 28-ն է` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 106-րդ ամյակը։
Տոն, որը վերջին 6 տարիներին պատերազմի, կորուստների ու զոհերի ֆոնին խամրել է՝ անկախության արժեքը չգիտակցելու և մեր երկրի ու պետության անվտանգությունը սակարկության առարկա դարձնելու պատճառով։
Բայց, այդուամենայնիվ, համազգային նպատակների իրականացումը ժամանակ չի ճանաչում և այն սերունդների պատասխանատվությունն է։ Մայիսի 28-ն անկախության, ինքինշխանության վերականգնման և հայկական իրավունքներին վերատիրանալու տոն է, որը ենթադրում է սերունդների համերշախություն ու պատասխանատվություն, ինչն Արցախի հայաթափման և անվտանգային սպառնալիքների պայմաններում խաթարվել է։
Այսօր մեր առջև դրված է խնդիր՝ համատեղելու ջանքերը, որպեսզի վերականգնենք հայկական անվտանգային, քաղաքական, դիվանագիտական դիմադրողականությունը։
Մայիսի 28-ի գլխավոր խորհուրդը Հայաստանի ազատությունն ու անկախությունն է, որտեղ կապրենք սոցիալապես արդար և մեր ամբողջական իրավունքներով։
Շնորհավո՛ր, մայիսի 28։
Պի՛նդ եղեք
Կարդացեք նաև