«Ջենեսիս Արմենիա»-ն ուղեղային կենտրոն է, անկախ, անկուսակցական հետազոտական հիմնադրամ, որի նպատակը համահայկական գիտամտավոր ներուժի համախմբումն է, ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային-պետական շահերի, ՀՀ տնտեսական զարգացման, սոցիալական բարօրության և անվտանգային առաջնահերթությունների: Հայաստանակենտրոն ենք. մեր աշխատանքներում ներգրավում ենք հայկական կամավոր գիտամտավոր և արհեստավարժ ներուժը՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կրթամշակութային ոլորտներում, մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, ցանցային կապերն ու հնարավորությունները մեկտեղել, դրանք ծառայեցնել հային ու Հայաստանին՝ աշխարհի բոլոր անկյուններում: