Հիմա մեր ժողովուրդը չի՛ հասցնում վատ իրադարձությունները մարսել, կամ էլ՝ համակերպվել է կորստի փիլիսոփայությանը, մեկը մյուսի ետևից՝ տեսնում է ՀակաՀայաստանի քայլերը
Իսկ նման քայքայիչ գործողությունները բարի ու ազգանպաստ դիրքերից ներկայացնելը հեշտ է՝ կարելի է խաղալ էմոցիաների հետ, ասել՝ բա մեր երեխաները տոնածառ չտեսնե՞ն, չուրախանա՞ն, բա մի հատ համերգ չլինի՞, բա կոնֆետ չուտե՞ն, ի՞նչն ենք պակաս անում, չե՞ք տեսնում ժենգյալով հացի կետերն ավելանում են, համերգներ են լինում, արցախցիք էլ ի՜նչ խնդիր ունեն, սկի իրենց հո՛ղը չկարողացան պաշտպանել: Հիմա մեր ժողովուրդը չի՛ հասցնում վատ իրադարձությունները մարսել, կամ էլ՝ համակերպվել է կորստի փիլիսոփայությանը, մեկը մյուսի ետևից՝ տեսնում է ՀակաՀայաստանի քայլերը, զգում է վտանգավորությունը, կանխատեսում՝ ծանր հետևանքները, բայց…:Իշխանությունն էլ օգտվում է մեր քաղաքացու լուռ զայրույթից, առիթավորվում է, շրիշակի մակարդակի գործողություններ անում, աղանդավոր-սեկտանտի հոգեբանությամբ՝ մահվանն ընդառաջ խնճույքներ կազմակերպում, ասես՝ բան չի պատահել:
Իսկ նման քայքայիչ գործողությունները բարի ու ազգանպաստ դիրքերից ներկայացնելը հեշտ է՝ կարելի է խաղալ էմոցիաների հետ, ասել՝ բա մեր երեխաները տոնածառ չտեսնե՞ն, չուրախանա՞ն, բա մի հատ համերգ չլինի՞, բա կոնֆետ չուտե՞ն, ի՞նչն ենք պակաս անում, չե՞ք տեսնում ժենգյալով հացի կետերն ավելանում են, համերգներ են լինում, արցախցիք էլ ի՜նչ խնդիր ունեն, սկի իրենց հո՛ղը չկարողացան պաշտպանել: