44-օրյա պատերազմի հերոս Աշոտ Մաթևոսյանի անունով դասարան՝ իր զավակների դպրոցում
08.05
2024
Հերոսների անունը կրող դասասենյակներում արժեքներ պետք է ստեղծվեն, որոնք սերունդներին կսովորեցնեն երկիրը տանել ոչ թե կործանման, այլ վերելքի ճանապարհով. Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցում բացեց ինտերակտիվ դասարան։
Դասասենյակը 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Մաթևոսյանի անունն է կրելու։ Նրա երեքերեխաները սովորում են հենց այդ դպրոցում։
«Պետք է աշխատել բոլոր ճակատներում, բայց սկսել՝ դպրոցից. ունենալ կրթված, դաստիարակված, արժեքներ ունեցող դպրոց և աշակերտներ»,-նշեց Genesis Armenia-ի հիմնադիրտնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Գասպարյանի խոսքով՝ երկրում ստեղծված այս վճռորոշ փուլում պատահական չէր այսդասասենյակի բացումը և այն էլ Աշոտի տարեդարձի օրը. հերոսը ծնունդով Տավուշից է, որիճակատագիրն է որոշվում այսօր:
Բացման արարողությանը ներկա էին նաև Աշոտ Մաթևոսյանի ծնողները, երեխաները, կինը, որոնքտարբեր պատմություններ էին հիշում ու պատմում հերոս տղայի մասին:
Դասարանը համալրված է 12 համակարգչով, 12 նոթբուքով, սմարթ գրատախտակով և տպիչսարքով: «Ինտերակտիվ դասարանի շնորհիվ աշակերտներն արդեն ունեն հնարավորություն՝ դասապրոցեսն անցկացնել ավելի հետաքրքիր, արդյունավետ ու մատչելի»,- ասաց դպրոցիտնօրեն Անուշ Նավասարդյանը:
Դասասենյակը նախատեսված է բոլոր դասարանների համար։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի և Oնտարիոյի հայկական միացյալ մարմնիանդամ Խորեն Մարդոյանի հաջակցությամբ։