Նախագիծ

44-օրյա պատերազմի հերոս Աշոտ Մաթևոսյանի անունով դասարան՝ իր զավակների դպրոցում

Հերոսների անունը կրող դասասենյակներում արժեքներ պետք է  ստեղծվեն, որոնք սերունդներին կսովորեցնեն երկիրը տանել  ոչ թե կործանման, այլ վերելքի ճանապարհով. Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցում բացեց ինտերակտիվ դասարան։

Դասասենյակը  44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Մաթևոսյանի անունն է կրելու։ Նրա երեք երեխաները սովորում են հենց այդ դպրոցում։

«Պետք է աշխատել բոլոր ճակատներում, բայց սկսել՝ դպրոցից. ունենալ կրթված, դաստիարակված, արժեքներ ունեցող դպրոց և աշակերտներ»,-նշեց Genesis Armenia-ի հիմնադիր-տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ երկրում ստեղծված այս վճռորոշ փուլում պատահական չէր այս դասասենյակի բացումը և այն էլ Աշոտի տարեդարձի օրը. հերոսը ծնունդով Տավուշից է, որի ճակատագիրն է որոշվում այսօր:

Բացման արարողությանը ներկա էին նաև Աշոտ Մաթևոսյանի ծնողները, երեխաները, կինը, որոնք տարբեր պատմություններ էին հիշում ու պատմում հերոս տղայի մասին:

Դասարանը համալրված է 12 համակարգչով, 12 նոթբուքով, սմարթ գրատախտակով և տպիչ սարքով: «Ինտերակտիվ դասարանի շնորհիվ աշակերտներն արդեն ունեն հնարավորություն՝ դասապրոցեսն անցկացնել ավելի հետաքրքիր, արդյունավետ ու մատչելի»,- ասաց դպրոցիտնօրեն Անուշ Նավասարդյանը:

Դասասենյակը նախատեսված է բոլոր դասարանների համար։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի և Oնտարիոյի հայկական միացյալ մարմնի անդամ Խորեն Մարդոյանի հաջակցությամբ։