Նախագիծ

Իրական Հայաստան՝ առանց ֆիլտրի

Շրջելով Հայաստանի տարբեր մարզերի սահմանային գյուղերով՝ Genesis Armenia-ի հիմնադիր և տնօրեն Աբրահամ Գասպարյանը հանդիպում է տեղի բնակիչների հետ, լսում նրանց մտահոգությունները, պատմություններն ու սպասումները։

Նախաձեռնությունը միտված է ներկայացնելու հասարակ մարդկանց առօրյան, համայնքային խնդիրներն ու երկրի իրական տրամադրությունները՝ պաշտոնական հայտարարություններից և տեղեկատվական ֆիլտրերից դուրս:

«Դուռը ծեծել, մտել ենք հայի տուն, մի ամբողջ օր անկացրել նրա հետ՝ կիսելով ընտանիքի հոգսը, կենցաղը, երազանքը», – նշել է Աբրահամ Գասպարյանը։

Շրջայցերի ընթացքում անդրադարձ է կատարվում սոցիալական, տնտեսական և անվտանգային թեմաներին՝ փորձելով ամբողջական պատկեր ստանալ մարզային կյանքի մասին։ Նախագիծը նաև նպատակ ունի կամրջել հանրային խոսքն ու հասարակության տարբեր շերտերի ձայնը։

 

Տեղ. Սյունիք

 

Արտավան. Վայոց ձոր

 

Կաճաճկուտ. Լոռի

 

Ավշար. Արարատ