Լրազամբյուղ

Աբրահամ Գասպարյանը սկսում է մարզային շրջայցեր՝ բացահայտելով իրական Հայաստանը

Genesis Armenia-ի հիմնադիր, տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը նախաձեռնել է մարզային շրջայցեր, որի նպատակն է անմիջական շփման միջոցով հանրայնացնել իրական Հայաստանի կյանքը, մարդկանց կենցաղը, խնդիրները, նպատակները, կյանքի խոչընդոտները՝ առանց ձևականության և արհեստական պատկերի։

Շրջելով Հայաստանի տարբեր մարզերի սահմանային գյուղերով՝ Գասպարյանը հանդիպում է տեղի բնակիչների հետ, լսում նրանց մտահոգությունները, պատմություններն ու սպասումները։

Նախաձեռնությունը միտված է ներկայացնելու հասարակ մարդկանց առօրյան, համայնքային խնդիրներն ու երկրի իրական տրամադրությունները՝ պաշտոնական հայտարարություններից և տեղեկատվական ֆիլտրերից դուրս:

«Դուռը ծեծել, մտել ենք հայի տուն, մի ամբողջ օր անկացրել նրա հետ՝ կիսելով ընտանիքի հոգսը, կենցաղը, երազանքը», – նշել է Աբրահամ Գասպարյանը։

Շրջայցերի ընթացքում անդրադարձ է կատարվում սոցիալական, տնտեսական և անվտանգային թեմաներին՝ փորձելով ամբողջական պատկեր ստանալ մարզային կյանքի մասին։ Նախագիծը նաև նպատակ ունի կամրջել հանրային խոսքն ու հասարակության տարբեր շերտերի ձայնը։