Հետազոտություն

Թուրքիան նախապատրաստվում է հյուրընկալել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որը կկայանա հուլիսի 7-ին և 8-ին Անկարայում։ Սա ռազմական դաշինքի վերջին տարիների ամենազգայուն և կրիտիկական հանդիպումներից մեկն է։ Հաշվի առնելով անդամ երկրների ղեկավարներին, քաղաքական-անվտանգային պատվիրակություններին և թիկնազորային հսկայական շարասյանը՝ Անկարա ժամանող հյուրերի ընդհանուր թիվը կհասնի 6000-ի։
Միջոցառման անվտանգային և կառուցվածքային կազմակերպումը դրված է Թուրքիայի Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության և MIT հետախուզական ծառայության վրա՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հետ խիստ համակարգմամբ։ Անվտանգության աննախադեպ միջոցառումների շրջանակներում Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ մայրաքաղաքի բոլոր պետական հաստատությունների աշխատակիցները հուլիսի 6-ից 12-ը կգտնվեն վարչական արձակուրդում։
Ինչո՞ւ է կարևոր
Սա Թուրքիայի աշխարհաքաղաքական կապիտալիզացիայի գագաթնակետն է։
Այն փաստը, որ ՆԱՏՕ-ն իր ամենազգայուն գագաթնաժողովն անցկացնում է Անկարայում (հատկապես գլոբալ ճգնաժամերի, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմների ֆոնին), ցույց է տալիս Թուրքիայի անփոխարինելիությունը Արևմտյան բլոկի համար։ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի հարավարևելյան միակ հենասյունը, գերազանցապես կիրառում է սեփական աշխարհագրական լծակը։ Ընդունելով դաշինքին սեփական մայրաքաղաքում՝ Էրդողանի վարչակարգը ստանում է օրակարգը թելադրելու և սեփական պահանջները (լինի դա զինատեսակների գնում, թե հարևանների նկատմամբ էքսպանսիա) Արևմուտքին պարտադրելու տակտիկական առավելություն։
Ի՞նչ կարող է փոխվել
Դիվանագիտական առևտուր. Թուրքիան կօգտագործի հյուրընկալողի իր կարգավիճակը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից (հատկապես ԱՄՆ-ից և Գերմանիայից) ռազմաարդյունաբերական սահմանափակումների վերացում և նորագույն ավիացիոն տեխնոլոգիաների փոխանցում կորզելու համար:
Ռեգիոնալ դոմինանտության լեգիտիմացում. գագաթնաժողովի արդյունքներով Անկարան կփորձի ստանալ ՆԱՏՕ-ի անուղղակի լոյալությունը Սև ծովում և Կովկաս-Մերձավոր Արևելք առանցքում իր ինքնուրույն ռազմական գործողությունների նկատմամբ:
Հայաստանի համար սա ի՞նչ կարող է նշանակել
ՆԱՏՕ-ի այս կենտրոնացումը Թուրքիայում Հայաստանի ազգային անվտանգության համակարգին թելադրում է հետևյալ սառը հաշվարկները.