Անկախության տոնը՝ առողջ ուսուցիչներով
05.10
2021
Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի դպրոցի 10 ուսուցիչ անցել է անվճար թվայնացվածմամոգրաֆիա, կրծքագեղձի ու ավշային հանգույցների և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա։ Եվս 40 ուսուցիչ անվճար կհետազոտվի առաջիկա օրերին։
Սա Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է՝ Անկախության տոնին ընդառաջ:
Ամեն տարի Հայաստանում գրանցվում է հիվանդության 1 100 – 1 300 նոր դեպք: Չնայած մտահոգիչվիճակագրությանը` կրծքագեղձի քաղցկեղը համարվում է բուժելի, եթե ժամանակին կատարվում էհամապատասխան հետազոտություն, և հիվանդությունը բացահայտվում է վաղ շրջանում:
Genesis Armenia-ն համոզված է, որ պետությունն ամուր է, եթե որակյալ է նրա կրթությունը։ Իսկորակյալ կրթություն կարող է ապահովել առողջ ուսուցիչը։
Անվճար հետազոտությունները կշարունակվեն սեպտեմբերի 16-ին, 22-ին և 23-ին։ Այդ օրերինհետազոտվելու են Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի ուսուցչուհիները։