Արցախ. տունդարձի դիվանագիտություն, ներուժ և իրավունք. Աբրահամ Գասպարյանի երկրորդ դասախոսությունը Ցյուրիխում էր

Բանախոսը ներկայացրեց Արցախի ինքորոշման պայքարի 7 փուլերը, Արցախը միջազգային նոր կարգավիճակի վերադարձնելու հայկական դիվանագիտության հնարավորությունները։
«Պետք չէ որևէ օտար պետության մեջ դավաճան փնտրել: Օտար պետություններն իրենց քաղաքականությունն ու շահերն ունեն: Սա մեծ պետությունների խաղ է, որից պետք չէ նեղանալ:
Հարցի մյուս կողմն է՝ դու կարողանում ես տեղավորվել այդ շահի մեջ կամ գործադրում ես բավարար ջանք՝ տեղավորվելու»,- ասաց քաղաքագետը:
Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Աբրահամ Գասպարյանը խոսեց նաև Սփյուռքի ներուժի և դրա ճիշտ իրացման մասին։ Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի հաջորդ իշխանության և Սփյուռքի միջև պետք է լինի սերտ գործակցություն. Արցախի ինքորոշման իրավունքի հարցում մենք պետք է օգտագործենք լոբբիստական բոլոր խողովակները։