Արցախի ռազմավարական նշանակության Աղավնո գյուղում հացի արտադրամաս հիմնվեց

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը տարին ամփոփեց Արցախում մեր և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ջանքերով Արցախի ռազմավարական նշանակության Աղավնո գյուղում հացի արտադրամաս հիմնվեց:

Թոնրատանը 10-12 աշխատատեղ է ստեղծվել, որով կբարելավվի գյուղի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև բարոյահոգեբանական վիճակը: 

Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի հավաստմամբ՝ հացի արտադրամասը հիմնադրամի ոչ վերջին գործն է լինելու Աղավնոյում մարդիկ պետք է շարունակեն ապրել  իրենց տանն ու ամուր պահեն Արցախի դարպասը։

Պատերազմից հետո Արիավան վերանվանված Աղավնոյի մուտքին մի ցուցանակ էլ կավեանա՝ գյուղի թոնրատան ճանապարհը հուշող, որպեսզի Արցախ այցելող յուրաքանչյուր մարդ անպայման կանգ առնի Աղավնոյում, իր փոքր ներդրումն ունենանա գյուղը շենացնելու գործում: