Արցախում բացվեց ադրբեջանագիտության առաջին կենտրոնը
02.11
2021
Genesis Armenia-ի նախաձեռնությամբ և Կարապետեան ընտանիքի աջակցությամբ այս տարի Արցախի պետական համալսարանում բացվեց մի կենտրոն, որը պատրաստելու է թշնամուն լավ ճանաչող, նրա լեզվին ու նիստուկացին, մտածողությանն ու քաղականությանը քաջածանոթ սերունդ։
Ադրբեջանագիտության կենտրոնը, որտեղ ուսուցանվելու են նաև տարածաշրջանային լեզուներ՝ հարևաններին ավելի լավ ճանաչելու և հետպատերազմյան շրջանում կրթական մակարդակը նոր նշաձողի հասցնելու նպատակով, կրում է լիբանանահայ ազգային գործիչ Կարօ Կարապետեանի անունը։
Կենտրոնը զինել ենք արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով․յուրաքանչյուր ուսանող ունի իր անհատական համակարգիչը, տեսախցիկն ու բարձրախոսը։
Դասընթացի առաջին փուլի մեկնարկից անցել է 2 ամիս։ Ավելի քան 100 դիմորդից ընտրված 15 ուսանողները տարին ամփոփում են բարձր ցուցանիշներով։
Genesis Armenia-ի այս ծրագրի նպատակը մեկն է` պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։