Արցախում հանդիպումներ ենք ունեցել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
13.04
2022
Ստեփանակերտում հանդիպել ենք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի (ԿԿ) անդամներ Ժիրայր Շահիջանյանի, Ալյոնա Գրիգորյանի, Սուրեն Շինդյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի հետ։ Քննարկել ենք Արցախի անվտանգային, ռազմաքաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։
Հետպատերազմական Արցախի զարգացման վերաբերյալ Genesis Armenia-ն ունի հստակ տեսլական, իր արժեքներից ու առաքելությունից բխող կոնկրետ ծրագրեր։ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ նախորդ հանդիպման ժամանակ՝ մեկ ամիս առաջ, առանձնացրել ու ցուցակագրել էինք Արցախում առկա անվտանագային և սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանց լուծումները համապատասխանեցրել մեր մարտավարությանը:
Պատերազմի հետևանքով տեղահանված մի քանի արցախցի ընտանիքի համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու, նրանց գիտելիք, փորձ ու հմտություններ փոխանցելու 3 առաջարկ ենք ստացել, որոնցից մեկն ընթացք ստացավ: Ծրագրի աշխատանքները մեկնարկել են, մանրամասները կպատմենք առաջիկայում։