Բանակի կազմավորման օրն արժևորելու լավագույն տարբերակն անխոնջ ու լուռ պայքարն է, պայքար՝ հանուն ամուր պետության

Բանակի կազմավորման օրն արժևորելու լավագույն տարբերակն անխոնջ ու լուռ պայքարն է, պայքար՝ հանուն ամուր պետության։

Արցախից վերադառնալիս կանգ առանք Աղավնոյում։ Նոր թխած հացի հոտը մինչև գյուղի մուտք էր հասնում․ միանգամից գնացինք հացատուն, որտեղ էլ հանդիպեցինք Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանին։

Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ յուրաքանչյուրս մեր բաժին սահմանի զինվորն ենք․Արիավանում այս խոսքերի նշանակությունը լավ գիտեն։ Անդրանիկ Չաուշյանն այն զինվորներից է, որը չլքեց դիրքը, կռվեց ու հաղթեց։

Աղավնոն 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է թիրախում, թշնամին ամեն կերպ փորձել է ճեղքել պաշտպանությունը, բայց չի հաջողել։

Արիավանն այսօր փոքր, բայց հաստատուն քայլերով ոտքի է կանգնում։ Անդրանիկ Չաուշյանի ուսերին ոչ միայն գյուղը ղեկավարելու, այլև պաշտպանելու և զարգացնելու պարտականությունն է, ինչը նա անում է անտրտունջ։

Անդրանիկը նաև սեփական ընտանիքի օրինակով է ցույց տալիս գյուղն ու հայրենիքն ամուր պահելու բանաձևը․ նա 5 երեխաների՝ 4 որդու և 1 դստեր հայր է, որոնք ծնվել ու մեծանում են Արիավանում։