BRICS-ը դառնում է գերհզոր կառույց` այլընտրանք դառնալով Արևմուտքին

BRICS-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Միավորվել են Արևմուտքի սանկցիաներից տուժած երկրները, փաստորեն, ձևավորվում է մոլորակի բազմաբևեռ կառավարման համակարգ։ Սակայն BRICS անդամ երկրների միջև կան նաև հակասություններ. օրինակ` Չինաստան-Հնդկաստան, Իրան-Սաուդիան Արաբիա, Եգիպտոա-Եթովպիա, Բրազիլիա-Արգենտինա: Սրանք իրար հետ մրցակցող երկրներ են, որոնց հաշտեցման համար Ռուսաստանի կարծիքով` BRICS երկրների ռեսուրսների միավորումը, հարգելով անդամ երկրների ազգային, անվտանգային և տնտեսական շահերը, կարող է դառնալ հաշտեցման պատճառ այս մրցակցող պետությունների միջև:

BRICS-ի ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը և համարվում է համաշխարհային խոշոր շուկա 3,21 միլիարդ բնակչությամբ, որը կազմում է մոլորակի բնակչության 43,5 տոկոսը։ BRICS-ի նախագահները եղել են Չինաստանը` 2022թ.-ին, Հարավաֆրիկյան Հանրապետությունը` 2023թ.-ին, Ռուսաստանը` 2024թ.-ին:
BRICS խմբի գործունեության մինչ այժմ եղած ամենակարևոր նախաձեռնությունը եղել է ֆինանսական կազմակերպության ստեղծումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.-ին։ Համաձայնագրով նախատեսվում է BRICS անդամ երկրների զարգացման բանկի հիմնադրում՝ ինչպես կառույցի անդամ երկրների, այնպես էլ զարգացող այլ երկրներում ենթակառուցվածքային նախագծերի և կայուն զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով։
«Նոր զարգացում բանկը», որը ծառայելու է Արժույթի միջազգային հիմնադրամի  կամ Համաշխարհային բանկի այլընտրանք, տեղակայվելու է չինական Շանհայ քաղաքում, իսկ առաջին կառավարիչը լինելու է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահը` հնդիկ բանկիր Կունդապուր Վաման Կամաթը, որը նախկինում ղեկավարել է Ասիական զարգացման բանկը։
BRICS-ի շտաբը գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում 2023թ.-ից:

BRICS անդամ երկրների ընդհանուր տարածքը կազմում է 43․556․873 քառ․ կմ, իսկ բնակչության ընդհանուր քանակը` 3,53 միլիարդ մարդ, որը կազմում է մոլորակի ցամաքային տարածքի 26,7 տոկոսը և մոլորակի ընդհանուր բնակչության 43,5 տոկոսը։

Կազանում հոկտեմբերի 22-24-ը տեղի ունեցավ BRICS աանդամ երկրների
VI գագաթաժողովը, որին մասնակցեց աննախադեպ թվով` մոտ 40 երկրի ներկայացուցիչ։
Գագաթաժողովի ընթացքում կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ.

1 ․ Ստեղծել BRICS սեփական արժույթ (ցուցադրվեց նաև արտարժույթի նմուշը),
2 ․ Ստեղծել Հյուսիս-Հարավ առևտրային ճանապարհ,
3 ․ Ստեղծել առևտրային գոտիներ, որը կանցնի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով, Խաղաղ օվկիանոսով ևՀնդկական օվկիանոսով:

Գագաթաժողովի ընթացքում 13 պետություն ստացան BRICS գործընկեր երկրի կարգավիճակ:

Միավորման գործընկեր երկրներ դարձան Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Թաիլանդը, Թուրքիան, Ինդոնեզիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը:

Այս պետություններից միակ պետությունը, որը ՆԱՏՕ անդամ է, դա Թուրքիան է։ Ղազախստանը հրաժարվեց BRICS անադամ դառնալուց, սակայն կարող է մասնակցել BRICS գագաթնաժողովներին` որպես գործընկեր։
Հնդկաստանը դեմ է եղել BRICS -ին Թուրքիայի անդամակցությանը` իր ոխերիմ թշնամի Պակիստանի հետ սերտ հարաբերությունների պատճառով, իսկ Չինաստանը վկայակոչել է Թուրքիայի` ՆԱՏՕ անդամ լինելու հանգամանքը։
 
Գագաթնաժթղովի ընթացքում որոշվեց նաև ստեղծել BRICS վճարային համակարգ`արտարժույթով (BRICS Pay)։ Վճարային համակարգում վճարումները կատարվելու են BRICS  քարտերով, անկանխիկ` բանկային համակարգի միջոցով։ BRICS Payment վճարային համակարգում հնարավոր է լինելու վճարումներ կատարել միջազգային VISA և  Mastercard վճարային քարտերով ոչ միայն BRICS  անդամ պետությունների, այլև ցանկացած երկրի քաղաքացիների համար։ Մտադրություն ունեն BRICS Pay համակարգը միավորել չինական Wechat Pay վճարային համակարգի հետ, որը համաշխարհային տնտեսության մեջ հզոր այլընտրանք կհանդիսանա ԱՄՆ դոլարին` որպես համաշխարհային փող և SWIFT միջազգային փոխանցումների համակարգ:

Դրանով Ռուսաստանը ցույց տվեց Արևմուտքին, որ ոչ միայն մեկուսացված չէ սանկցիաներից, այլև հզորանում է։
Եթե BRICS անդամ երկրները ապրանքա-հումքային առևտուրը կատարեն սեփական արտարժույթով, ապա կարող են հզոր ազդեցություն ունենալ համաշխարհային շուկայում գների վրա և մոնոպոլ գների միջոցով իրենք կառավարեն համաշխարհային շուկան։ Մասնավորապես դա կազդի նավթի, գազի, ոսկու, ալմաստի, ցորենի գների վրա։
Եթե անդամակցության հայտերը բավարարվեն, ապա BRICS անդամ երկրները կապահովեն համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 38 տոկոսը։

Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներով իրականացվող առևտրային ուղիների ապրանքա-հումքային շրաջանառությունը իր վերահսկողության տակ վերցնելով, BRICS-ը դառնում է գերհզոր կառույց` այլընտրանք դառնալով Արևմուտքին, և մոլորակը դառնում է բազմաբևեռ կառավարվող:

Կա մի հանգամանիք ևս, BRICS-ը մեկ կազմակերպության մեջ միավորում է հազարամյա մշակույթ կրող ժողովուրդների` չինական, հնդկական, պարսկական, արաբական։

ՄԱՐՏՈՒՆ ԱՆԱՆՅԱՆ

Կարդացեք նաև