Genesis Armenia-ն մեկ հարկի տակ է հավաքվել ձեռներեց արցախցիներին

Genesis Armenia-ի բոլոր նախաձեռնությունների հիմքում ազգային շահն է, հայկական զույգ պետությունների անվտանգությունը և հասարակության կրթական ու սոցիալական մակարդակը: Այդ համատեքստում բացառություն չեն նաև միջոցառումները, որոնցից մեկն էլ 2021 թ հուլիսի 17-ին կազմակերպված «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդես- տոնավաճառն էր, որը մեկ հարկի տակ հավաքվեց ձեռներեց արցախցիներին։

Տոնավաճառի 9 տաղավարները ներկայացնում էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Արցախի ներառական կրթության զարգացման հիմնադրամը, Hadrut’s bakery-ին՝ իր անուշահամ գաթայով ու փախլավայով, «Արցախի Համը»՝ հադրութցի կանանց բաղադրատոմսով պատրաստված պահածոներով, «LYOKA’S» հագուստի բրենդը, «Haterk FOOD»-ը՝ անարատ մեղրով, «Ձեռք մեկնիր» ՀԿ-ը՝ արցախցի կանանց ձեռագործ աշխատանքներով։

Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը տնօրինեցին մասնակիցները, որոնց տրամադրվել էին անվճար տաղավարներ և վաճառքն իրականացնելու նպաստավոր պայմաններ։

Կարդացեք նաև