Լրազամբյուղ

Ավելի քան 40 համակարգիչ, որից 4-ը՝ նոթբուք. Genesis lab-ում հավաքագրված ու նորոգված համակարգիչների մի մասն արդեն հասել է իրենց հասցեատերերին և՛ Արցախում, և՛ Հայաստանում։
Ձեր շնորհիվ հավաքված համակարգիչների մասին արդեն պատմել ենք։ Հիմա ավելի մանրամասն կներկայացնենք, որպեսզի իմանաք, թե որտեղ ու ինչին է ծառայում յուրաքանչյուրիդ նվիրատվությունը։
Ի դեպ, Genesis lab-ում կառուցել ենք դարակաշարեր, որպեսզի կարողանանք էլ ավելի շատ համակարգիչներ տեղավորել։
Եթե պատրաստ եք, ուզում եք և կարող եք Genesis Lab-ին հանգանակել համակարգիչներ, ապա կապ հաստատեք մեզ հետ՝ զանգահարելով 093 483394 հեռախոսահամարին կամ երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 10:00-19:00, այցելեք գրասենյակ (հասցե՝ Ազատության 1/18)։