Հադրութի դպրոցն արդեն համակարգիչներ ունի

Հադրութի դպրոցն արդեն համակարգիչներ ունի. Genesis Armenia-ն այսօր 15 համակարգիչնվիրաբերեց կրթօջախին, որը ժամանակավորապես տեղափոխվել է Ստեփանակերտ։

Շատ բան է փոխվել, չեն ժխտում, բայց աշխատում են, սովորում` ինչպես նախկինում: Աշակերտներն ու ուսուցիչները սովորել են ցավի հետ ապրել, չեն տրտնջում, չեն ընկրկում. ասում են՝ժամանակավոր են հեռացել հայրենի քաղաքից:

Աշակերտների ու դպրոցի տնօրինության հետ հանդիպումից հետո այսօր հյուրընկալվեցինք նաևԱրցախի ԿԳՄՍ նախարարությունում: Նախորդ այցի ժամանակ խոստացած համակարգիչներնէինք բերել: Նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը տեղեկացրեց, որ դրանք փոխանցելուեն Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի քոլեջի աշակերտներին ու Աստղաշենիմանկապարտեզին:

Վաղն ու առաջիկայում շատ անելիքներ ունենք Արցախում։ Բայց կպատմենք միայն արած գործիմասին։

Արցախն ապրում է, մենք էլ՝ Արցախի կողքին. մենակ չե՛նք թողնելու։

Կարդացեք նաև