Հաղթանակը լինելու է, և մենք ձեռք ենք բերելու անպարտելիության տիտղոսը
09.05
2025
Մայիսի 9-ը հաղթանակի, մեր ազգային միասնության, կամքի ու տոկունության խորհրդանիշն է, այս հաղթանակը ռազմական արվեստի ու հայ ժողովրդի միասնության բացառիկ դրսևորում էր:
Այսօր, երբ ապրում ենք ծանր ժամանակներում, և քաղաքական խարդավանքների պատճառով ժամանակավորապես կորսվել են երբեմնի հաղթանակները, թող այս փառավոր տոնը դառնա նորանոր հաղթանակների ու հայրենիքի վերածնման խորհրդանիշ:
Վստահ ենք՝ կորցրածը հետ ենք բերելու, մեր ժողովրդի մեջ նորից ծնվելու է հավատ վաղվա օրվա նկատմամբ, նորից ազգային զարթոնք ենք ապրելու մեր միասնությամբ:
Գլուխ ենք խոնարհում հայրենիքի համար մարտնչած և զոհված մեր բոլոր զինվորների հիշատակի առջև:
Հաղթանակը լինելու է, և մենք ձեռք ենք բերելու անպարտելիության տիտղոսը: Մեր բանակը կերտելու՛ է նոր հաղթանականեր։
Կարդացեք նաև