Հավաքագրեցինք ու 60 համակարգիչ նվիրաբերեցինք Արցախի կրթօջախներին

2021 թ․ մայիսի 10-ին Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը բացեց իր առաջին IT լաբորատորիան։ Խնդիր էր դրված հավաքագրել համակարգիչներ, հարկ եղած դեպքում նորոգել ու տրամադրել  Արցախի և Հայաստանի մարզային  կրթական հաստատություններին։  Մենք հավաքագրեցինք և շուրջ 60 սարքին համակարգիչ նվիրաբերեցինք Արցախի Մարտունու շրջանի «Ես» հիմնադրամին ու Սոս գյուղի դպրոցին, Հադրութի դպրոցին և  Շուշիի քոլեջին (երկուսն էլ ժամանակավոր տեղակայված են Ստեփանակերտում), Վարանդայի դպրոցին,  Աստղաշենի մանկապարտեզին և Հայաստանի Ուսանողի տանը։

Հաջորդ տարի ևս մենք շարունակելու ենք հավաքագրումը, քանի որ նվիրաբերված ամեն համակարգիչ կարող է կրթական նոր դուռ բացել Արցախի ու Հայաստանի սահմանամերձ համայնքներում բնակվող մեր երեխաների համար։ Իսկ ամենակարևորը՝  յուրաքանչյուրը կարող  է մասնակից դառնալ ծրագրին՝ վստահ լինելով, որ տեղեկացվելու է, թե իր  նվիրատվությունն ուր հասավ և ինչ նպատակի է ծառայելու։

Կարդացեք նաև