«Հայաստանն ու հայությունը նոր աշխարհակարգում». Եվրոպայում դասախոսությունների 3-րդ կանգառը Գերմանիան է

«Հայաստանն ու հայությունը նոր աշխարհակարգում». Եվրոպայում դասախոսությունների 3-րդ կանգառը Գերմանիան է։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը խոսել է աշխարհաքաղաքական իրադարձությունների, հայկական պետականության լինելիության մարտահրավերների մասին։
Տեղի հայ համայնքի հետ քննարկել է Սփյուռքի առաքելությունը, Սփյուռք-Հայաստան կապի և կառուցակարգի վերաիմաստավորումը, ներկայացրել հայկական լոբբինգի առաջնահերթություների մարտավարության և ռազմավարության վերանայման խնդիրները, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի այլընտրանքային տարբերակներում հայկական պետության և Սփյուռքի անելիքները։
Բեռլինի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը խոսել է նաև ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մասին։ Ինչպես Բրյուսելում, այնպես էլ Բեռլինում քաղաքագետը ընդգծեց, որ ազգային անվտանգության ռազմավարությունը կարիք ունի արմատական վերանայման՝ հիմքում դնելով մեծ հավակնություն, որը պետք է արտահայտվի «Հայաստանը չի կարող պարտվել որևէ պատերազմում» նախադասությամբ։