Հետազոտություն

Մաս երկրորդ
Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները։ Թուրքիան, բնականաբար, երրորդ ամենամեծ շահառուն է Կովկասում՝ Ռուսաստանից ու Իրանից հետո: Դեպի Արևելք ընդլայնվելու Անկարայի ծրագրերը գալիս են դեռ օսմանյան ժամանակաշրջանից: Ցեղասպանությունից 110 տարի անց էլ ոչինչ չի փոխվել: Թուրքիայում ազգային ինքնության հերթական տրանսֆորմացիան է, և այդ փոփոխությունը չի կարող լինել Եվրոպայի հաշվին, այլ այն ուղղությունների, որտեղ պետությունները թույլ են տնտեսական ու անվտանգային առումով, որն էլ պարարտ հող է թուրքական էքսպանսիայի համար։ Դրանք են Սիրիան, Հայաստանը, Լիբանանը, մասամբ նաև Իրաքը, Բալկաննեը, որտեղ թուրքական ներխուժումը կամ ինտերվենցիան չունի ռազմական կոշտ բնույթ, այլ գործում է փափուկ ուժի տեսքով՝ տնտեսություն, մշակութային ու լեզվական քաղաքականություն: Եվրոպայում թուրքական քաղաքականության ամենամեծ ամբիոնը Հունգարիան է՝ Մաջարստանը, որը նույնպես թյուրքական էթնոպատկանելիության պետություն է: Եվ որպեսզի Թուրքիան կարողանա դեպի Արևելք իր ընդլայնման ծրագրերի համար եվրոպական ամբիոններն օգտագործել, միլիարդների ներդրումներ է արել Հունգարիայում, որի՝ դիկտատորի համբավ ունեցող վարչապետ Օրբանը, բազմիցս է աչքի ընկել իր թրքամոլությամբ և չի թաքցրել այդ փաստը, որ վարում են թրքամետ քաղաքականություն և հանդիսանում են Անկարայի ձայնը Բրյուսելում:
Մայրաքաղաք Բուդապեշտը կազմակերպեց թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ ելույթ ունեցան նաև էրդողանն ու Ալիևը: Էրդողանն իր ելույթում շատ պարզ նշեց․ «Անցյալում Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգությունները հիշեցնում են սեփական սահմաններից դուրս մտածելու անհրաժեշտության մասին։ Շատ կարևոր է Միջին միջանցքի գործարկումը, որն ապահովում է անվտանգ և անխափան հաղորդակցություն Արևելքի և Արևմուտքի միջև, և որն առաջին պլան է մղվում որպես ռազմավարական երթուղի»։ Վերլուծություններն ավելորդ են։
Թուրքիան չափազանց մեծ նշանակություն է տալիս Թյուրքական պետությունների գործակցությանը, որն ունի ռազմավարական նշանակություն։ Անկարան ձգտում է ապահովել կազմակերպության բոլոր անդամ պետությունների մասնակցությունը՝ Միջին միջանցքի հաջողության գործում, նպատակ ունենալով, որ կարողանան փոխշահավետ պայմանավորվածություններով կյանքի կոչել նեոօսմանյան նպատակները՝ ապահովելով տնտեսական և ռազմաքաղաքական ծանրակշիռ ներկայություն Եվրոպայի, Ռուսաստանի և Իրանի միջև։ Հենց այստեղ է պետք որոնել այն խոսույթի հիմքը, որն Ադրբեջանն ակտիվացրել է վերջին 7-8 տարում։ Խոսքն առերևույթ անիրատեսական թվացող, բայց հեռանկարային առումով ռազմավարական նպատակ հանդիսացող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզի մասին է: Եթե մի փոքր բացենք փակագծերը և վերլուծենք առարկայականորեն, առանց զգացմունքային շեշտադրումների, Բաքվի նպատակը 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում բնակություն հաստատելն է։ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մտացածին երևույթ է, հորինված հայրենիք ունենալու ադրբեջանական էլիտաների գաղափարն է, որով էլ ցանկանում են կայանալ որպես ազգ-պետություն: Վերոհիշյալ գործընթացն սկսեցին առաջ տանել Արցախյան շարժման հաջորդող ամիսներին՝ Բաքվից մինչև Սումգայիթ ու Մարաղա, կազմակերպելով Ադրբեջանում ապրող հայության ցեղասպանություն, հետո էլ պատերազմ և հայատյաց հռետորաբանություն, որն սկսվում է մանկապարտեզից, շարունակում է դպրոցական բոլոր կրթական ծրագրերով, հասնում է համալսարան ու այսպես կոչված՝ ակադեմիա, ստանում է գիտական մկրտություն ու որպես բանաձևած գաղափարներ ու դոկտրին՝ մտնում քաղաքական խոսույթ ու գործընթացներ: Ալիևի իշխանությունը միամիտ չէ, որ նման թեզերը չցանկանա օգտագործել նաև ներքին մոբիլիզացիայի և ընդդիմադիրներին չեզոքացնելու համար:
Այստեղ չպետք է տուրք տանք էմոցիաներին, այլ պետք է՝ հավասարակշռված, բայցև պինդ, չկոտրվող դիրքորոշում ցուցաբերենք կոնկրետ քայլերով։ «Արևմտյան Ադրբեջանի» թեզն ընդամենը աշխարհաքաղաքական գործիք է և ունի 5 նպատակ․
Իսկ ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին գաղափարը։ Դրանով Ադրբեջանը փորձում է դառնալ ոչ միայն տարածքային պահանջատեր, այլ նաև պատմությունն ու պետությունների սահմանները փոփոխության ու վերանայման ենթարկող միավոր, ճիշտ այնպես՝ ինչպես Իսլամական պետություն տեռորիստական կազմակերպությունը: Բաքվի վարած քաղաքականությունը չի տարբերվում ռադիկալ տեռորիստական կազմակերպությունների պահվածքից: Հիմա, նման հավակնությունների պայմաններում, արդյո՞ք իրատեսական է համաշխարհային և ուժային կենտրոնների դրական արձագանքը, անկախ այն փաստից, թե Հայաստանի իշխանության ղեկին փաշինյանական հակազգային խունտան է, թե մեկ ուրիշը:
Աշխարհաքաղաքակն իրավիճակ։ Փորձենք հարցը դիտարկել գլոբալ ռազմաքաղաքական համատեքստում՝ ըստ երեք մեծ ուժերի դիրքորոշման հնարավորության։
Սրանք դիրքորոշումներն են, իսկ ինչքանո՞վ են իրատեսական: Ներկայիս գլոբալ անորոշության պայմաններում՝ իրատեսական է միայն այն, ինչ թույլ է տալիս ներսից քանդվող պետությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը՝ ապաքաղաքականացրել է սերունդը, դիվանագիտությունը կաթվածահար վիճակում է, անվտանգության ճարտարապետությունը հայ ժողովրդին, փաստորեն, ներկայացնում է որպես զավթիչ, իսկ Ադրբեջանին՝ օրինական պահանջատեր։ Նման պայմաններում, եթե շարունակենք հանդուրժել Փաշինյանի իշխանության գոյությունը, այո, նման ծրագիրը կարող է թվալ իրատեսական ոչ թե Ադրբեջանի ուժի հաշվին, այլ Հայաստանի թուլության։ Հիշենք՝ ցանկացած ժամանակաշրջանում թշնամին կարող է հայտարարել իր այսպես կոչված՝ «պատմական իրավունքների» մասին։ Մենք կարող ենք քնած ձևանալ, չլսել, ծաղրել, բայց դա միայն թուլացնում է մեզ, վերացնում զգոնությունը։ Թշնամու ցնորամիտ ծրագրերը միս ու արյուն են ստանում միայն այն դեպքում, երբ ազգը ցավազրկել է գոյության բնազդը, ու ինքնագիտակցությունը ներսից լքված է՝ չունի առաջնորդ, էլիտաներ և նպատակ:
Այս համատեքստում՝ փորձենք վերլուծել Լավրովի այցը Երևան, այցին զուգահեռ՝ Իրանի պաշտպանության փոխնախարարի ժամանումը մեր երկիր։ Արտաքուստ՝ կարճատև դիվանագիտական այս շփումներն ունեն հստակ ուղերձներ, կոդավորված մեսիջներ՝ միաժամանակ 3 կողմի՝ Արևմուտքին, Թուրքիային և վերջինիս շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանին։ Ունենք գլխավոր վարկած՝ Հայաստանի իշխանությունը գնում է նոր գործարքի։ Լավրովի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցերը իրականում համադրված ջանք են՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական ընդլայնվող ազդեցությունը, Հարավային Կովկասում։ Այս պահին Մոսկվայի ու Թեհրանի շահերը համընկնում են և կա վերապահում՝ Հայաստանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային կապի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հարցում։ Բայց սրա դիմաց չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է երկու առանցքային զիջում անել Մոսկվային՝ ետ կանգնել եվրաինտեգրման անիրատեսական ճանապարհից, և երկրորդ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով՝ ռուսական ներկայությունը Սյունիքում ամրապնդել և ՖՍԲ-ին հանձնել «տրանսպորտային միջանցքի» վերահսկողության իրավունքը։ Այս պարագայում, մի ձեռքով զիջում է ՀՀ ինքնիշխանությունը, իսկ մյուսով՝ ստանում քաղաքական պաշտպանություն։ Նիկոլն այս ամենը կներկայացնի որպես հաղթանակ, և որ իրեն հաջողվեց խուսափել միջանցքից։ Այնինչ, նման վարկածի դեպքում տեղի է ունենալու հետևյալը. ՖՍԲ-ն կհաստատվի Սյունիքում, միջանցքի անուն չի լինի, բայց կախյալ անվտանգություն ունեցող Հայաստանի ինքնիշխանությունը կվերահսկվի ռուսական հատուկ ծառայությունը, երկրորդ՝ հնարավոր կլինի այս զիջման դիմաց Նիկոլի իշխանության վերարտադրությունը՝ Մոսկվայի լոյալ մոտեցմամբ, և Նիկոլը Հայաստանի ներսում կամրապնդի իր դիրքերը։
Բայց չի բացառվում նաև երկրորդ սցենար․ Ռուսաստանն ու Իրանը կարող են այժմ պարզապես Փաշինյանին կրկին գործիք դարձնել՝ արևմտամետ ուղուց ժամանակավորապես կտրելու համար, և երբ այդ նպատակը կատարվի, Մոսկվան կարող է փոխել խաղադրույքը և աջակցել այլ՝ առավել վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ, որն իրականում կկարողանա ռուսական աջակցությամբ Սյունիքը պահել որպես ռազմավարական բուֆեր՝ թուրք-արևմտյան ազդեցությունից։ Ի դեպ այսպիսի անձնավորութունը Ռուսաստանին առավել ձեռնտու է, որովհետև Արցախի հարցը կիսագործող հրաբուխ է։
Ի՞նչ է նշանակում այս ամենը մեզ համար։ Հայաստանն այսօր դարձել է տարածաշրջանային մեծ գործարքի առանցքային սուբյեկտներից մեկը, բայց ոչ՝ սուբյեկտի դիրքից։ Նիկոլը փորձում է ամեն գնով պահպանել իշխանությունը՝ դրա դիմաց վաճառելով արտաքին գործընկերներին ինքնիշխանության բեկորներ։ Իսկ այս գործընթացում Սյունիքի անվտանգային ճակատը դառնում է ռազմավարական մանևրումների դաշտ, որտեղ Մոսկվան ու Թեհրանը ձգտում են ամրապնդել իրենց ներկայությունը՝ Արևմուտքի ու Թուրքիայի հաշվին։ Սյունիքը չի սկսվում Սև լճից ու չի վերջանում Մեղրիի խաչմերուկով։ Սյունիքը ոչ միայն հայոց պետականության ողնաշարն է, այլ մի քանի քաղաքակրթության խաչմերուկ, մի քանի պետության շահերի հատման կամ համադրման վայր: Այս իշխանությունը Սյունիքը մտցրեց համաշխարհային քաղաքական բորսա, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը բաժնետոմսեր են գնում-վաճառում՝ վիրտուալ առումով: Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեզ դարձրին էժան խաղաքարտ և հիմա սակարկում են մեր իսկ իրավունքների և ինքնիշխանության շուրջ, իսկ լուծումը մեկն է՝ ուղղահայաց դիվանագիտական վեկտորի իրականացումը։ Կարծում ենք՝ Մոսկվայի ու Թեհրանի շահերն այս ժամանակահատվածում համընկնում են հայկական ազգային-պետական շահերի հետ։ Կդիմանա՞ այս կոնսենսուսը ժամանակի քննությանը, կխանգարի՞ Փաշինյանը ռեգիոնալ այս ճարտարապետությանը, որը պարտադրված կոմբինացիա է, և մերժելը լինելու է քաղաքական ինքնասպանություն: Բայց կարծում ենք, որ Նիկոլը թաքուն շարունակելու է ուժեղացնել թուրք-ադրբեջանական ազդեցությունը Հայաստանում, եթե, իհարկե, մինչև այդ ինքն ու իր թիմը մնան իշխանության: