Մեր մեկամյա գործունեության ընթացքում կազմակերպել ենք 10-ից ավելի կլոր սեղան, քննարկում ու բանավեճ

Genesis Armenia-ն Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես պահում է իր սուր աչքի տակ։ Ներքաղաքական խնդիրներից մինչև անվտանգային, տնտեսական ու մշակութային․ Genesis Armenia-ի գրասենյակում փորձագետների, վերլուծաբանների ուգիտնականների մասնակցությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում, որոնք ոչ միայն վերլուծական տեսանկյունից են կարևոր, այլև խնդիրների լուծման դեղատոմսեր առաջարկելու։

Մեր մեկամյա գործունեության ընթացքում կազմակերպել ենք 10-ից ավելի կլոր սեղան, քննարկում ու բանավեճ։

Իսկ տարին եզրափակել ենք հետպատերազմական շրջանում ստեղծված համահայկական նախաձեռնությունների ներկայացուցիչների համախմբմամբ։ Նպատակը հստակ է՝ միավորել ուժերը և միասին ուղղել մեր հայրենիքի կոտրած ողնաշարը։

2022-ը չի զիջելու անցնող տարվան։ Ավելին՝ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամն իր փորձագիտական բանակով էլ ավելի ծանրակշիռ ներկայություն է ունենալու վերլուծական հարթակներում։

Կարդացեք նաև