Ստեփանակերտում հյուրընկալվեցինք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում

Արցախում մեր հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ էին, այդ թվում՝ քաղաքական։ Ստեփանակերտում հյուրընկալվեցինք նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում։

Պայմանավորվեցինք՝ միասին կենտրոնանալու ենք այնպիսի ծրագրերի վրա, որոնք ոչ միայն սոցիալական ու տնտեսական հարցեր կլուծեն, այլև անվտանգային, ինչը հետպատերազմյան Արցախում առաջնային խնդիր է։ Միաժամանակ, առանցքում պահելով գիտական միտք ունեցող երիտասարդներին, լուծելու ենք արցախցու զբաղվածության հարցն ու ամենակարևորը՝ բարձրացնելու ենք ազգային գիտակցությունը։

ՀՅԴ-ի հետ նման ծրագրերի իրագործումն իրատեսական է, քանի որ, Աբրահամ Գասպարյանի խոսքով, թե՛ Genesis Armenia-ի, թե՛ 131-ամյա ավանդական կուսակցության գաղափարախոսական ակունքներն ազգային են, գործունեությունն էլ՝ պետականամետ։

 

 

Կարդացեք նաև