Զենքի գիտելիք. Genesis Armenia-ն Շենավանում բացեց ռազմագիտության դասասենյակ

Արժանապատիվ խաղաղություն կունենանք միայն մտքով առողջ և մարտունակ երիտասարդություն ունենալու դեպքում:

Արմավիրի մարզի Շենավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվեց ռազմագիտության դասարան` Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և Ամքոր Արմենիա բարեգործական հիմնադրամի միջոցներով: Դասասենյակն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ Ռուլսան Թովմասյանի անունով։

Ռուսլանը հերոսաբար զոհվել է 2022 թ. Իշխանասարում ընթացող մարտերի ժամանակ: «Այս դասարանում սովորող աշակերտները պետք է շատ սիրեն հայրենիքը, սիրեն` գործով»,- ասում է Ռուսլան Թովմասյանի հայրը՝ Վալտեր Թովմասյանը:

Երիտասարդությունը պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմին. պատրաստվել պետք է դպրոցից:

 

Կարդացեք նաև