Հետազոտություն

2026թ․ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունեց որոշում, որով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս որոշումն անսպասելի էր շատերի համար, և սկսվեցին ակտիվ քննարկումներ քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ Փորձենք հարցին անդրադառնալ պատմաքաղաքական տեսակետից։
Նախապատմություն։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի գործընթացն ունի հետաքրքիր պատմություն, որը թելադրված է զուտ քաղաքական գործոններով։ Այն անցել է հետևյալ հիմնական փուլերը․
Այստեղ առկա է կարևոր իրավական նրբություն․ կառավարության որոշումը դեռ պետք է ներկայացվի Քնեսեթ՝ խորհրդարանական հաստատման համար, որպեսզի դառնա նաև օրենսդրորեն ամրապնդված պետական դիրքորոշում։ Տեսնենք՝ շարունակություն կլինի՞, թե՞ գործընթացը կկանգեցվի և մնացածը կպահվի Թուրքիայի հետ հարաբերություններում «խաղի» համար։ Բայց միանշանակ շեշտենք, որ կառավարության այս որոշումն արդեն ինքնին կտրուկ շրջադարծ է, քանի որ, ինչպես նշեցինք, տասնամյակներ շարունակ Իսրայելի բոլոր կառավարությունները հրաժարվում էին այս քայլից։
Հարց է ծագում․ ի՞նչ քաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը։
Եթե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը շարունակություն ունենա խորհրդարանում ու լիարժեք ամրագրվի, ապա այն կարող է ունենալ մի շարք կարևոր հետևանքներ․
Հայաստանի համար
Միջազգային ազդեցություն։ Այս քայլը կարող է խթանել այն պետությունների որոշմանը, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ընդ որում՝ առանձնապես Իսրայելի դաշնակից պետություններին։
Հայաստանի իշխանությունը վերջին տարիներին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ։ Հետևաբար իշխանության արձագանքը կանխատեսելի էր՝ իբր հաշվի է առնվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
Իշխանության այս դիրքորոշումը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բացասական պատգամ էր ամբողջ աշխարհին, որ Հայաստանի իշխանությունը չի ողջունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Թուրքիայի համար
Թուրքիան արձագանքեց կոշտ հայտարարություններով, ինչպես նախկինում արձագանքել էր այլ երկրների ճանաչման որոշումներին։ Այսպես, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց․ «Մենք մեր երկրի մասին հնչող այդ զրպարտություններին նույնիսկ նվազագույն ուշադրություն չենք դարձնում։ Մեր պատմության մեջ ցեղասպանություն, կոտորած, ճնշում կամ գաղութատիրություն չի եղել»։ Չնայած այս խոսքերին նաև չմոռանանք, որ Թուրքիան հաշվի է առնելու Իսրայելի հետ հարաբերությունների ընդհանուր վիճակը։
Ադրբեջանի համար
Իսրայելն ու Ադրբեջանը վերջին տարիներին ձևավորել են ռազմավարական գործընկերություն՝ հատկապես անվտանգության և էներգետիկ ոլորտներում։ Այդ պատճառով ճանաչումը, բնական է, որոշակի լարվածություն կառաջացնի, սակայն քիչ հավանական է, որ այն կխաթարի Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը։ Պետք է հաշվի առնել այն, որ Ադրբեջանն ու Իսրայելը շատ լավ են կարողանում միջազգային ասպարեզում միաժամանակ առաջնորդվել մի քանի շահով։ Գիտենք նաև, որ Ադրբեջանի «վիրավորվածության» հիմնական պատճառը Թուրքիայի հետ հարաբերություններն են, բայց դա նաև յուրատեսակ թեստ է, թե Ադրբեջանն ինչքանով է գերադասում հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առնվազն հանրային հայտարություններով։
Այսպես, Ադրբեջանի իշխանությունն արդեն քննադատել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, բայց ոչ Ալիևի շուրթերով, այլ ընդամենը Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից հայտարարություն է հնչել, որ Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իսրայելի որոշմամբ և կոչ է արել վերանայել այն։
ԱՄՆ–ի համար
Հնարավոր է մասնակի ճնշում Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում կան «չհասկացվածություններ», որոնք մանրամասն վերլուծել ենք մեր նախորդ հոդվածներում։ Իսրայելի կողմից ճանաչումը կարող է միջնորդավորված լրացուցիչ քաղաքական ճնշում լինել Անկարայի նկատմամաբ։
Ամենահավանական պատճառը Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունքը չէ, այլ Թուրքիային ռազմավարական ազդակ ուղարկելը և, ինչպես Աբրահամ Գասպարյանն է որակում,՝ «Թուրքիայի կողմից քաղաքական սուննիզմի սահմանափակումը»։
Իսրայելի համար
Այս որոշումը Իսրայելի կողմից կներկայացվի որպես պատմական արդարության և համամարդկային արժեքների պաշտպանության քայլ։ Դրանով Իսրայելը կփորձի նաև «մաքրվել» Գազայում իր կատարածից։ Միաժամանակ այն դրական արձագանք կգտնի այն երկրներում, որոնք վաղուց էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ամփոփում։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կառավարության կողմից բացատրվում է հետևյալ հիմնական պատճառներով․